«ՌԴ-Իրան հարաբերությունները զարգանում են՝ հակառակ ճնշումներին»․ Լավրով

18.04.2025 17:08
566

ՌԴ և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ուժի մեջ մտնելը դրական ազդեցություն կունենա Թեհրանի և Մոսկվայի համագործակցության վրա, երկու երկրները զարգացնում են իրենց հարաբերությունները՝ հակառակ ճնշումներին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք համոզված ենք, որ այս պատմական փաստաթղթի ուժի մեջ մտնելն ամենադրական ազդեցությունը կունենա մեր համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ միջազգային ասպարեզում: Մեր քաղաքական երկխոսությունն անչափ հագեցած է: Վերջին ժամանակահատվածում նախագահները երեք անգամ հանդիպել են»,- ասել է Լավրովն իրանցի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո:
Լավրովի բնորոշմամբ՝ ռուս-իրանական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում։ «Այդ հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ՝ չնայած տարածաշրջանում և աշխարհում տիրող շատ ծանր իրավիճակին, և չնայած մեր երկրների վրա ճնշում գործադրելու փորձերին»,- ընդգծել է Լավրովը։

ՌԴ-ի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կձգտեն խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22