ՌԴ-ն պատրաստ է խորհրդակցել ՀՀ- հետ՝ քննարկելու «Թրամփի երթուղու» պարամետրերը և Մոսկվայի հնարավոր մասնակցությունը․ ՌԴ ԱԳՆ

16.12.2025 11:18
466

Ռուսաստանը պատրաստ է «Թրամփի երթուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ խորհրդակցել Երևանի հետ․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերն, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»,- նշել է նա։

Կալուգինը հավելել է, որ «դրա համար կան բավարար հիմքեր»։ «Ըստ էության, մենք դիտարկում ենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված»,- բացատրել է նա։

«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիները», որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը», – նշել է Կալուգինը։ Նրա խոսքով՝ «ճանապարհը»,  մեծ մասամբ, կանցնի ՌԴ սահմանապահների պատասխանատվության տարածքով։

«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- եզրափակել է նա։
 
 

2027-ից ուժը կորցրած կճանաչվի էլեկտրոնային համակարգերի պահանջները սահմանող որոշումը

12.10.2026 12:35

Հուշամրցաշար՝ զոհված մարտիկի հիշատակին

12.10.2026 12:18

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

12.10.2026 11:56

Հայոց ազգային բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ

12.10.2026 10:41

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և 9 մարզերում

12.10.2026 10:32

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում

11.10.2026 21:16

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40