ՌԴ-ն վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները

20.06.2022 20:40
1104

Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Կառավարության որոշման համաձայն՝ հանվել են ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ՌԴ տարածք մուտքի բոլոր սահմանափակումները։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, և դա շատ կարևոր է Հայաստանի ու Ռուսաստանի բնակիչների համար»,- նշել է Միշուստինը:

ՌԴ վարչապետը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը Ռուսական կողմը առաջնահերթություն է տալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ակտիվորեն իրականացվում են գործնական աշխատանքներ: (խմբ. ՌԴ, Հայաստան, Ադրբեջան): Հերթական հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ»,-նշել է Միշուստինը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12