Ռեստորան հնագույն բնակավայրի տեղում. Սյունիքի իշխանությունները կկարողանա՞ն լուծել խնդիրը

17.07.2019 22:04
1335

Մեզանից շատերը սովոր են հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ մեղադրել անբարեխիղճ հարևաններին, բայց հաճախ մեր սեփական գործողությունները հակասում են առողջ բանականությանը և կարող են բազմաթիվ հարցեր առաջացնել ապագա սերունդների մոտ։ Սյունիքում գտնվող բնակավայրը, որը մինչև հիմա չունի հնագիտական հուշարձանի կարգավիճակ, կարող է ճանաչվել մոլորակի ամենահին  բնակավայրերից մեկը։

Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերի շրջանում կրկին բուռն քննարկումներ են ընթանում. անհանգստության առիթը դարձել է պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը։

Օրեր առաջ անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Հալիձոր գյուղի մոտ՝ անտառի թավուտում գտնվող քարե հուշարձանների լուսանկարներ։ Նա կոչ է արել հասարակությանը՝ թույլ չտալ դրանց ոչնչացումը։ Նրա խոսքով` հնագույն բնակավայրի տեղում, որը թվագրվում է մ.թ.ա 4–րդ հազարամյակով, պատրաստվում են կառուցել ռեստորան։

«Հալիձորի անտառի հնագույն բնակավայրը վտանգի մեջ է... Հենց բնակավայրի մեջտեղում` Խրիմյան Հայրիկի սյան մոտ, այն վայրում, որտեղ կացարանների և դամբարանների, ինչպես նաև տարբեր շինությունների բազմաթիվ մնացորդներ կան՝ որոշել են ռեստորան կառուցել»,-գրել է Գևորգյանը։

Նրա խոսքով` այստեղ արդեն եղել են հետազոտող գիտնականներ Գրեմ Հենքոկը, Ալեքսանդր Տրոֆիմովը, Ելենա Գիենկոն և ուրիշներ։ Իսկ այդ տեղի մասին նկարվել են ֆիլմեր և ռեպորտաժներ։

իմա տեղի իշխանություններն ուղղակի փոխել են տարածքի կարգավիճակը անտառային տնտեսությունից՝ գյուղականի, ինչը թույլ կտա վաճառել այն մասնավոր անձի։ Ի դեպ՝ այն, որ նման սխեման նորմալ է, հաստատեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Գերատեսչությունում նաև նշեցին, որ տարիներ առաջ այս տարածքում շինարարության փորձ է արվել, սակայն նախարարության աշխատակիցները կանխել են այն։

Ամեն դեպքում՝ անկախ հետազոտողի գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել. սրտացավ օգտատերերն արձագանքել են այդ իրավիճակին։

Սակայն նախօրեին Վազգեն Գևորգյանն ուրախությամբ հայտնել է, որ հարցը կարծես թե լուծում է ստանում.

«Սառույցը կոտրվեց. մեզ հաջողվեց կապ հաստատել Սյունիքի մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ, որոնք, պարզվեց՝ անտարբեր չեն այս խնդրի նկատմամբ: Առաջիկայում կգնամ Հալիձոր: Հույս ունեմ՝ միասին կկարողանանք կարգավորել խնդիրը։ Գեղ կանգնի՝ գերան կկոտրի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Ստորջրյա խութեր

Նույնիսկ եթե հիմա հաջողվի կանգնեցնել շինարարությունը (ավելի քան մեկ ամիս առաջ այնտեղ արդեն ինչ-որ աշխատանքներ են սկսվել), դա հարցի մասնակի լուծում կլինի։ Բանն այն է, որ բնակավայրը, որը տարբեր գնահատականներով 4-12 հազար տարեկան է, հնագիտական հուշարձանի կարգավիճակ չունի, իսկ դա նշանակում է, որ այն չի պահպանվում պետության կողմից։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Վազգեն Գևորգյանը՝ նա սկսել է զբաղվել այդ պատմական տեղանքի հարցով ավելի քան տասը տարի առաջ։ Սակայն, չնայած բազմամյա աշխատանքին՝ արդյունք առայժմ չկա։

«Այստեղ բնակավայրերի բազմաթիվ հետքեր կան, մի շարք դամբարաններ և այլ շինություններ։ Տարիներ շարունակ ես այստեղ բերել եմ միջազգային կարգի գիտնականների և հետազոտողների, որոնք հաստատել են տեղի բացառիկությունը։ Բայց ուր էլ դիմել եմ՝ երկար ժամանակ ոչ ոք չի ցանկացել իրավաբանորեն ճանաչել դրա պատմական նշանակությունը»,-ասում է նա։

Այժմ Գևորգյանին հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել տեղի իշխանությունների և երկրի առաջատար հնագետների հետ, ինչի արդյունքում շուտով այս եզակի բնակավայրը կարող է պատմամշակութային հուշարձան ճանաչվել։

Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը և անպայման տեղյակ կպահենք մեր ընթերցողներին։

armeniasputnik.am



 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40