Ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը Մարտիրոս Սարյանի մասին հեքիաթ-ֆիլմ է նկարահանում

19.04.2019 10:58
1197

<<...Նկարիչը սկիզբ է առնում մանկությունից։ Իսկականնկարիչը ձգտում է հնարավորինս շատ բան պահպանել մանկությունից, և եթե նրան հաջողվումէ վարպետություն ձեռք բերելուց հետո էլ չկորցնել մանկական անկեղծությունը, ապա նա մեծնկարիչ է։ Այդպիսին է Վան Գոգը։ Պիկասոն։ Այդպիսին է… Այդպիսին է Սարյանը։ Նրա մասին էմեր պատմությունը, մեր հեքիաթը։ Ավելի ճիշտ, այն հեքիաթը, որը նա նվիրել է մեզե։ Այս տողերը ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի՝ հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի մասին ստեղծելիք ֆիլմ-հեքիաթի սինոփսիսից են: Նախորդ տարի սեպտեմբերին Ամստերդամում անցկացվել էր Դավիթ Սաֆարյանի 10 ֆիլմի հետահայաց ցուցադրությունը և նրա ,Տաք երկիր, ցուրտ ձմեռե ֆիլմի առաջին դիտումը Նիդերլանդներում: Հայ կինեմատոգրաֆիստի վարպետության բացարձակ ճանաչման հավաստիքը հանդիսացավ ցուցադրված բոլոր ֆիլմերի ընդգրկումը Նիդերլանդների կինոթանգարանի հավաքածուի մեջ։ Ցուցադրումներից հետո կայացած հանդիպման ժամանակ Սաֆարյանը պատմեց հանդիսատեսին և ներկա գտնվող մասնագետներին իր հաջորդ <<Հեքիաթ-Սարյան>> ֆիլմի մտահղացման մասին։

«Հեքիաթ-Սարյան»

Նախաբան, հինգ դրվագ, ասես՝ հինգ պատկեր ցուցահանդեսից, և վերջաբան. հենց այսպես է կառուցված լինելու կինոնկարը: Դրվագներից յուրաքանչյուրը, ունենալով իր զարգացման տրամաբանությունը, իր դրամատուրգիան, այնուամենայնիվ, չի հանդիսանալու նկարչի կյանքի ժամանակագրական հերթականությունը պահպանող պատմության մի մաս։ Սա չի լինելու կենսագրական ֆիլմ, այլ լինելու է այն մասին, թե որն է նկարչի դերը, նկարչի տեղն այս կյանքում։

Երկու դրվագ վերաբերելու է նկարչի մանկությանը։ Երկուսը՝ հասուն տարիքին, վարպետության փուլին։ Դրանցից մեկում խոսք կգնա նաև նկարչի կյանքում տեղ գտած ողբերգական էջերի մասին և այն մասին, թե ինչ էլ չպատահեր, ինչ մութ օրեր էլ չտեսներ Սարյանը, մարդկությանը պարգևել է միայն լույս, մաքուր գույներ, գեղեցկություն, երջանկություն։

Սարյանն է ինձ սովորեցրել հեքիաթ պատմել։ Հեքիաթը սուտ չէ։ Հեքիաթը հորինվածք է, սակայն նրա կերպարայնությունը, այլաբանությունները ամենաճշգրիտն են արտացոլում կյանքը:

Ֆիլմի տրամաբանությունը, առեղծվածն ու գաղտնիքի բացահայտումը ժողովրդական հեքիաթների տրամաբանությանն են հոգեհարազատ լինելու։ Իսկ հեքիաթը բոլորի համար է։ Չկա հեքիաթ միայն փոքրերի կամ միայն մեծերի համար։ Եվ հեքիաթը միշտ է արդիական։

Սարյանի կյանքի նոր հորիզոնները

Ֆիլմը ներառելու է փաստեր, որոնք տեղ են գտել Սարյանի «Իմ կյանքից» ինքնակենսագրականում: Օգտվել եմ ռուսերեն բնագրից: Սարյանի խոսքը հյութեղ է, արտահայտությունները վառ, ընթերցողին կլանող, գերող: Ֆիլմը խաղարկային է լինելու, բայց՝ հատուկ ժանրի: Պատկերային շարքը տեղ-տեղ հիշեցնելու է, երբեմն ուղղակի համընկնելու է Սարյանի ստեղծագործությունների կերպարայնության հետ։ Բայց դա սոսկ արտաքին նմանություն չի լինելու։ Այս կինոնկարը տարբերվելու է իմ բոլոր ֆիլմերից: Երբ Գերմանիայում այդ մասին խոսք գնաց մասնագետների հետ, հարցրին թե՝ «Նռան գույնի» պե՞ս ֆիլմ է լինելու, այդպե՞ս է տարբերվելու մյուս ֆիլմերից: Պիտի ասեմ, որ հարցն ինձ ուրախացրեց, առավել հաստատվեցի ընտրածս ուղղության մեջ: Այո՛, այդպես է տարբերվելու, այդ աստիճան է տարբերվելու, ինչպես ժամանակին տարբերվեց և մինչև օրս կինոյում իր ուրույն տեղն է գրավում Փարաջանովի ֆիլմը։ Եվ խոսքը ոճական նմանության մասին չէ, այլ նյութին մոտեցման մասին։ «Սայաթ-Նովա» ֆիլմը, իսկ ինչպես գիտեք, հենց այդպես է կոչել Փարաջանովն իր կինոնկարը, միայն Սայաթ-Նովայի մասին չէ, այն պոետի մասին է, այս կյանքում պոետի տեղի մասին է։ Իմ ֆիլմն էլ, ինչպես ասացի, նկարչի մասին է, նկարչի տեղի մասին։ Սրանով, իհարկե, նման են լինելու «Հեքիաթ-Սարյանն» ու «Սայաթ-Նովան»։ Եվ դա ինձ ոգևորում է։

Սարյանը եղել է Պոլսում, ճանապարհորդել և ստեղծագործել է Եգիպտոսում, Պարսկաստանում։ Նրա գործերը ցուցադրվել են Փարիզում, Վենետիկում։ Երազել է այցելել Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան, տեղում ծանոթանալ այդ երկրների արվեստի հետ, բայց իրականում երբեք չի եղել այնտեղ։ Իմ ֆիլմում կա նկարչի երազը՝ հինգերորդ դրվագը, որտեղ նա կհայտնվի իր երազած վայրերում:

Համագործակցության փնտրտուքներ

Այս ֆիլմը, ինչպես և իմ նախորդը, հնարավոր կլինի իրագործել, երևի թե, միայն իբրև համատեղ արտադրություն։ Համագործակցության ուղղությամբ որոշ քայլեր արդեն արվել են։ Այս տարվա Բեռլինի միջազգային կինոփառատոնի եվրոպական կինոշուկայի շրջանակում հանդիպել եմ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Քանի որ անհրաժեշտ են լինելու նկարահանումներ Ռուսաստանում, Եգիպտոսում, Իրանում, Թուրքիայում, հանդիպումներ եմ ունեցել այդ երկրների կինոարտադրողների հետ, ճշտել որոշ հանգամանքներ, ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ։ «Նկարչի երազը» պայմանական անվանմամբ դրվագի կապակցությամբ հանդիպել եմ Չինաստանից և Հնդկաստանից գործընկերների հետ։

Մի փաստ էլ՝ գտել եմ երեխա Սարյանի դերակատարին։ Նման է իրեն։ Խոսքը արտաքին նմանության մասին չէ. նման է իր ավյունով, աչքերի փայլով և արտակարգ նկարում է։ Պիտի շտապեմ՝ չմեծանա։ Հայկական կողմի իմ առաջին գործակիցն է։

Կողմերի հետ բանակցությունները շարունակելու և նոր համագործակիցների հետ բանակցություններ սկսելու համար ինձ առնվազն հարկավոր է, որ ճշտված լինի հայկական կողմի մասնակցության հնարավոր չափն ու ձևը, ինչի հետ կապված մինչ օրս հանդիպում եմ, այսպես ասենք՝ որոշակի դժվարությունների։ Նման գործընթացը, որը, բնավ, անծանոթ պարագա չէ ինձ համար, հերթական անգամ կարող է անորոշ ժամկետով հետաձգել ֆիլմի արտադրությունը, իսկ ես այլևս այդպիսի շռայլություն չեմ կարող թույլ տալ ինձ։ Ծրագրում եմ մինչև տարվա վերջ սկսել ֆիլմի արտադրությունը։ Հուսանք, որ հայկական կողմը ամենամեծ խոչնդոտը չի հանդիսանա, ծայրահեղ դեպքում, գոնե, հաղթահարելի խոչընդոտ կլինի։

Մոտակա ժամանակներս ֆիլմի նախագծի շնորհանդեսներ են կայանալու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի  Տրետյակովյան պատկերասրահում: Նշված վայրերում կայանալու են նաև Սարյանի կարևորագույն ստեղծագործությունների բնօրինակների նկարահանումները։

Վերջին հաջողությունները

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի առաջին ցուցադրումը Ամստերդամից հետո կայացավ Բրյուսելում, որին կհաջորդի ֆիլմի ցուցադրությունը Բելգիայի կինոթատրոններում։ Հաջողություն է, իհարկե, և իմ 11 հիմնական ֆիլմերի ընդգրկումը Նիդերլանդների կինոթանգարանի հավաքածուի մեջ, ինչն, անշուշտ, կարող է համարվել վարպետության ճանաչում։ Ես կատակեցի՝ ասացի ի՛նձ էլ հանկարծ որպես ցուցանմուշ չվերցնեք, դեռ անելու բան ունեմ, դեռ ֆիլմեր պիտի նկարեմ։ Հաջողություն եմ համարում Գերմանիայի տեխնիկական մասնակցության երաշխիքը և ֆիլմարտադրության համար առաջին գումարն այնտեղից։ Սակայն, իսկապես, մեծ հաջողություն կհամարեմ ֆիլմի բյուջեի ամբողջական համալրումը, նկարահանումների սկիզբը և «Հեքիաթ-Սարյան» ֆիլմի լույս աշխարհ գալը։

Ռոզա Գրիգորյան

armenpress.am

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունեցել

09.01.2026 15:44

Քիչ անց Խամենեին հանդես կգա ճառով

09.01.2026 14:07