Ռիտա Դավթյանի հոբելյանն է. շնորհավորում ենք

01.01.2020 02:00
1546

Սյունյաց աշխարհի ամեն քաղաք կամ գյուղ պատմական յուրաքանչյուր կոնկրետ հանգրվանում ունեցել եւ ունի իր երեւելիները, իր ընթացքի դրոշակակիրները:

Կապան քաղաքն էլ, այդ առումով, բացառություն չէ:

Մարզկենտրոնի նորագույն շրջանի վերջին երեք-չորս տասնամյակի պատմության մեջ ուրույն եւ նշանակալի դեր է ունեցել Ռիտա Արարատի Դավթյանը:

Դեռեւս 1970-ականների վերջին եւ 80-ականների սկզբին Կապանի շրջանի երիտասարդության ընտրյալ առաջնորդն էր, արժանապատիվ առաջատարը:

Հանրապետության քաղաքական ղեկավարությունն այդ տարիներին եւ շատ դեպքերում հենց նրա կերպարի միջոցով էր տեսնում-արժեւորում-իմաստավորում շրջանի երիտասարդության գործունեությունը: Ընդ որում՝ արժեւորում-իմաստավորում էր դրականորեն:

Դա այն սերունդն էր, որ ոտքի ելավ կորսված հայոց պետականության վերականգնման, ինչպես եւ Արցախի ազատագրության համար։

Հետագայում Ռիտա Դավթյանը լծվել է մանկավարժությանը, ավելի ստույգ՝ մանկավարժության ամենադժվարին ու սրբասուրբ ոլորտին՝ ճակատագրի կամոք դժբախտացած երեխաների կրթության եւ դաստիարակության աստվածահաճո գործին:

Տարիներ շարունակ այդ երեխաներից յուրաքանչյուրի համար ծնող է եղել՝ իր գորովագութ պահվածքով, ստեղծագործ աշխատանքով նրանց հույս ու հավատ ներարկելով:

Հանուն այդ երեխաների էլ նա զոհաբերեց-ուշադրությունից դուրս թողեց իր անձնական-ընտանեկան կյանքի շատ-շատ հարցեր:

Հետադարձ հայացք ձգելով Ռիտա Դավթյանի անցած ճանապարհին, կարող ենք փաստել՝ նրա համար անսակարկելի արժեք է եղել ու կա Հայաստանի անկախ պետությունն ու պետականությունը, ինչպես եւ իր բնօրրան Կապանի արժանապատիվ ու բարգավաճ առօրյան:

Նրա վարքում անքննելի են եղել օրինապահությունը, օրենքի ու պետական կարգի հանդեպ հարգանքը, հավատամքն ազգային-սյունիքյան արժեքներին:

Առանձնահատուկ ուշադրություն, հարգանք է ունեցել եւ ունի ընկերների, համաքաղաքացիների հանդեպ. ու մարդկային այդ որակները դիմացան փորձությունների քուրայով անցնող մեր օրերում:

Հաճելի է նկատել, որ կյանքի յոթ տասնամյակը բոլորող Ռիտա Դավթյանն արժանապատիվ Սյունիքի ջատագովներից է, մեր շաղված ներկայում` աճող սերնդի համար յուրօրինակ կանթեղ դարձած ավագներից մեկը:

Այդ ամենի համար է, որ Նոր տարվա եւ Սուրբ ծննդի գեղեցիկ տոնին համընկած այս օրը ողջունում ենք մեր երկրամասի արժանավոր դստրերից մեկին՝ Ռիտա Դավթյանին, շնորհավորում նրան՝ ծննդյան հոբելյանի առթիվ եւ մաղթում հաջողություններ անձնական կյանքում ու հանրային գործունեության ասպարեզում:

Ծնունդդ շնորհավոր, հարգելի Ռիտա Դավթյան:

Սամվել Ալեքսանյան

 



ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40