Ռոբերտ Ֆալլետտայի եւ նրա տիկնոջ դեմ Հրաչ Ջաբրայանի գործողությունները՝ դատական քննության առարկա

24.09.2015 15:29
2516

Ինչպես հայտնել ենք օրեր առաջ, 2011թ. հունվարի 25-26-ին Կապանի լեռնահանքային ձեռնարկության՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի (ներկայումս՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ) տնօրեն Ռոբերտ Ֆալլետտային եւ նրա տիկնոջը՝ Ֆարիդա Ֆալլետտային (կինը եւս այդ ընկերության աշխատակից էր), կամայականորեն զրկել են ազատությունից, կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից եւ, ըստ էության, վտարել Հայաստանի Հանրապետությունից:

Ռոբերտ Ֆալլետտայի եւ նրա տիկնոջ բացատրություններից (դրանք վկայակոչվել են մամուլի բազմաթիվ հրապարակումներում) երեւում է, որ նրանց ազատությունից զրկել են լեռնահանքային այդ ձեռնարկության ներկայիս տնօրեն Հրաչ Ջաբրայանը եւ Կանադայի մեկ այլ քաղաքացի Ռիք Հաուզը: Օպերացիային մասնակցել է նաեւ (ըստ նույն աղբյուրների) Հրաչ Ջաբրայանի եղբայրը, ով հետագայում ղեկավարել է ընկերության մատակարարման ծառայությունը:

Տեղի ունեցածի վերաբերյալ հարուցված քրեական գործը ժամանակին կարճվել է: Այնուհետեւ Ռոբերտ Ֆալլետտան, իր ներկայացուցչի միջոցով, բողոքարկել է քննիչի որոշումը՝ քրեական գործը կարճելու մասին: Եվ այդ բողոքի դատական քննությունը 2014 թվականի սեպտեմբերից մինչեւ հիմա շարունակվում է:

Ս.թ. սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հերթական նիստը՝ վերոնշյալ գործի քննության նպատակով՝ նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի: Դատական քննությունը, սակայն, կրկին հետաձգվել է, պատճառը պատասխանող կողմից գործում եւս մեկ փաստաբան ընդգրկելն է, ով գործում առկա նյութերին ծանոթանալու համար ժամանակ է խնդրել:

Հայցվոր կողմը, մինչդեռ, տարօրինակ է համարում քննության այս փուլում Հրաչ Ջաբրայանին դատական գործում ընդգրկելը, քանի որ բողոքարկվում է քննիչի որոշումը քրեական գործը կարճելու վերաբերյալ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2015թ. հոկտեմբերի 2-ին:

Տեւական ժամանակ դատական քաշքշուկի մեջ հայտնված այդ գործը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Մարդիկ պարզապես ուզում են իմանալ՝ իրո՞ք Հրաչ Ջաբրայանը, Ռիք Հաուզը եւ Հրաչ Ջաբրայանի եղբայրը հայաստանյան ձեռնարկություններից մեկի ղեկավարին զրկել են ազատությունից եւ ստիպել նրան՝ հեռանալու Հայաստանի Հանրապետությունից՝ շրջանցելով մեր երկրի օրենքները, դրսեւորելով բացարձակ կամայականություն, վիրավորելով Հայաստան պետության արժանապատվությունը:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ նշված անձինք առայսօր պատասխանատվության չեն ենթարկվել:

Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ չորս տարի շարունակ չի տրվում պարզագույն հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է Ռոբերտ Ֆալլետտան պաշտոնանկ արվել ընկերության տնօրենի պաշտոնից եւ վտարվել Հայաստանի Հանրապետությունից, ինչպե՞ս է նրա աթոռը զբաղեցրել այդ «հեղաշրջման» մասնակից Հրաչ Ջաբրայանը:

Ամենազարմանալին այն է, որ դատավարության ընթացքի մասին տեղեկատվությունը չի զետեղվել «DataLex» տեղեկատվական համակարգում, ինչի վերաբերյալ «Սյունյաց երկիր»-ը ահազանգել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Նախարարության պատասխանի եւ այդ գործի հրապարակայնությունն ապահովող հետագա քայլերի մասին՝ մեր հաջորդ հրապարակումներից մեկում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58