Պատերազմի հավանականությունը մեծ է. Մոսկվան շարունակում է պնդել «Լավրովի պլանը»

26.06.2018 18:01
1382

Արցախի Պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի հաղորդմամբ՝ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է օպերատիվ իրադրության որոշակի փոփոխություն: «Բացի արդեն սովորական դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, որի ընթացքում առաջնային գծի հյուսիսարեւելյան եւ արևելյան հատվածներում կիրառվել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7), հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի: ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել»,- ասված է հայտարարության մեջ։

Փորձագետների կարծիքով՝ վերջին շրջանում զինտեխնիկայի կուտակումն ու հակառակորդի կողմից ռազմատենչ հայտարարությունները մտահոգվելու տեղիք են տալիս․Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների՝ անմիջապես Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո։ Ընդ որում բավական ուշագրավ է վերջին իրադարձությունների ֆոնին՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը «ճիշտ ու կառուցողական» դիրքորոշում ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով այն հայտարարությունը, նշում է՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահը նկատի ունի, որ Ադրբեջանը ավելի շատ է կողմ եղել «Լավրովի պլանին», քան Հայաստանը։ «Հանուն արդարության նշեմ, որ ուրախ եմ։ Սա ինչ-որ չափով լույս է սփռում նաեւ Ապրիլյան պատերազմի վրա՝ թե ինչու Ռուսաստանն թույլ տվեց, որ դա կատարվի։ Որքան էլ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են, որ արտաքին քաղաքականությունը չի տարբերվելու նախորդ իշխանություններից եւ նույն կուրսն է որդեգրել, կուզեմ, որ նման հայտարարություններից չահաբեկվեն։ Հայաստանի շահերը միշտ էլ հակասել են «լավրովյան պլանով» Ղարաբաղյան հակամարտության կիսատ-պռատ լուծմանը՝ անկախ նրանից, թե Ռուսաստանից ինչ մակարդակով չինովնիկ կգովերգի, կփառաբանի Ալիեւին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սաֆարյանի դիտարկմամբ՝ այս հայտարարության մեջ կա մեսիջ նաև Ալիեւին. «Այն իմաստով, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այսինքն՝ Մոսկվան «լավրովյան պլանը» խաղաղ ճանապարհով իրականացնելու կողմնակից է»։

Ստյոպա Սաֆարյանը միեւնույն ժամանակ նշում է՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առկա են շիկացման նշաններ. «Այս պահին դժվար է ասել՝ արդյոք սա կվերածվի պատերազմի, մի բան հստակ է՝ լարվածության մակարդակ է փոխվում․ Հայաստանը միջազգային հանրության հետ միասին պետք է գտնի այն կանխելու հնարավորությունները»։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի խոսքերով՝ պատերազմի սաստկացման հնարավորություն միշտ էլ կա՝ առավել եւս հիմա, երբ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ձեռք բերել։ «Իրավիճակն ապակայունացնելու համար օգտագործում է երկրորդ ուղղությունը եւս՝ նկատի ունեմ Նախիջեւան-Հայաստան սահմանը։ Դրանից բացի՝ ժամանակի, եղանակի եւ միջազգային լարվածության առումով միանգամայն հնարավոր եմ համարում իրավիճակի սրումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պապյանը։

Պապյանը շարունակում է. «Ադրբեջանին հնարավոր է զսպել միայն այն պարագայում, երբ ինքը ավելի քան վստահ լինի, որ ցանկացած հարձակում իր համար կվերջանա ծանր հետեւանքներով՝ մեծաքանակ մարդկային ուժի, զինտեխնիկայի, տարածքի կորուստով։ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, ցավոք սրտի, դա տեղի չունեցավ։ Ունեցանք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը հարձակվեց, չստացավ նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների կողմից համարժեք դատապարտում։ Տեղի ունեցան Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումները, բայց նույնիսկ այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չպահեց։ 1994 թվականին Ադրբեջանը «ձեռ ու ոտ ընկած» համոզում էր, որ զինադադար կնքվեր՝ խաղաղ ճանապարհով խնդիրը լուծվեր, իսկ հիմա համոզվում ենք, որ ցանկացած զինադադար Բաքուն օգտագործում է ուժերը վերադասավորելու եւ նոր պատերազմ սանձազերծելու համար»։

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, Արա Պապյանը նշում է. «Հիմա ես չեմ նկատում միջազգային հանրության եւ հատկապես Ռուսաստանի կտրուկ դիրքորոշումը Ադրբեջանի դեմ։ Միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը ամերիկյան ուղղաթիռներ է ձեռք բերել։ Սա ցույց է տալիս, որ Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չէ, երկրորդական է, եւ Ադրբեջանը թերեւս փորձ կանի օգտվել նման իրավիճակից»։

1in.am

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09