Ռոհանի. Երբ հոգեպես անառողջ մարդ է իշխանության գալիս, նա խնդիրներ է ստեղծում իր երկրի եւ աշխարհի համար

07.01.2021 19:31
1739

Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները վկայում են արեւմտյան ժողովրդավարության թուլության եւ արեւմտյան երկրներում պոպուլիզմի ազդեցության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` խոսելով Կապիտոլիումի մոտակայքում տեղի ունեցած անկարգությունների մասին, որոնց արդյունքում 4 մարդ է զոհվել, հաղորդում է Tasnim-ը:

«Այն, ինչ մենք տեսանք անցած գիշեր եւ այսօր ԱՄՆ-ում, իրոք ցույց տվեց, նախ, թե որքան թույլ է արեւմտյան ժողովրդավարությունը եւ որքան թույլ են դրա հիմքերը: Մենք տեսանք, թե ինչ ազդեցություն ունի պոպուլիզմն այս երկրներում` չնայած գիտության եւ արդյունաբերության մեջ գրանցված ողջ առաջընթացին»,- ասել է նա: «Մենք տեսանք, որ իշխանության եկավ պոպուլիստ (Դոնալդ Թրամփը) եւ ինչ վնաս հասցրեց նա իր երկրին: Նա փչացրեց իր երկրի հեղինակությունը: Նա խաթարեց ԱՄՆ-ի հարաբերություններն աշխարհի հետ»,- ասել է Ռոհանին:

Նա ընդգծել է այն «հսկայական վնասը», որը Թրամփը հասցրել է Արեւմտյան Ասիային, հատկապես` Պաղեստինին, Սիրիային եւ Եմենին, ինչպես նաեւ աշխարհի բոլոր տարածաշրջաններին: «Մենք տեսանք, երբ մի (հոգեպես) անառողջ մարդ գալիս եւ պաշտոն է ստանձնում, ինչ խնդիրներ է ստեղծում իր երկրի եւ աշխարհի համար»,- ասել է նա:

Ռոհանին հույս է հայտնել, որ Սպիտակ տան ապագա ղեկավարները կվերադարձնեն այն իմաստության, օրենքի գերակայության դիրքին, որին արժանի է Ամերիկայի մեծ ժողովուրդը:

Նախօրեին չորս մարդ էր մահացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների` Կոնգրեսի շենք ներխուժման հետեւանքով, ովքեր նպատակ ունեին թույլ չտալու նրան հաստատել ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը:

news.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12