«Ռուբեն, քեզ հետ ենք». երթ Երևանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

29.09.2023 11:50
1011

Սեպտեմբերի 30-ին, ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, երթ կանցկացվի Երևանում։

«Ընկերնե՛ր, հազարավոր նամակներ և զանգեր ենք ստացել Հայաստանից և ամբողջ աշխարհից այն հարցով, թե ինչպես կարելի է օգնել Ռուբեն Վարդանյանին, որը պարզապես առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից զուտ այն պատճառով, որ պայքարել և պայքարում է իր հայրենիքի համար: Դրանով իսկ Ռուբենը, ցավոք, դարձել է Ադրբեջանի թիվ 1 թշնամին և թիրախը:

Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր հնարավոր ուղղություններով՝ իրավական, դիվանագիտական, տեղեկատվական և այլն: Այդ պայքարի համար չափազանց կարևոր է առավելագույն իրազեկումը և աշխարհի ուշադրության գրավումը Ադրբեջանի հերթական խայտառակ արարքին:

Այդ նպատակով սեպտեմբերի 30-ին՝ 15:00-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկի խաղաղ երթ՝ ի աջակցություն մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի, որը, մեղմ ասած, քիչ բան չի արել Հայաստանի և Արցախի համար:

Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է՝ նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը:

Խնդրում եմ մի կողմ թողնել բոլոր տեսակի քաղաքական, կիսաքաղաքական քայքայող թեմաները և միանալ աջակցության խաղաղ երթին»,- այս մասին գրել է Ռուբեն Վարդանյանի ընկեր ու գործընկեր Ռուբեն Հայրապետյանը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12