Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

01.03.2019 15:30
1121

Ռումինիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանն ու Լուչիան Սիմոնը 31 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված սպանդի վերաբերյալ հայտարարություն են հնչեցրել: Այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«31 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Խորհրդային Ադրբեջանում, որտեղ շուրջ կես միլիոն հայ էր ապրում: Հայկական բնակչության նկատմամբ ջարդն իրականացվեց երեք խոշոր քաղաքներում` Սումգայիթում, Կիրովաբադում և մայրաքաղաք Բաքվում»,-նշել են նրանք՝ հիշեցնելով, որ 70 տարի Ադրբեջանի Հանրապետությանը բռնակցված լինելուց հետո Արցախի ժողովուրդը որոշել էր խաղաղ ու օրինական ճանապարհով արտահայտել իր ազատ ապրելու ու ինքնորոշման կամքը:

«Կարևոր է, որ այս պահին միջազգային հանրությունը հասկանա Սումգայիթում իրականացվածի իսկությունը, որպեսզի հանգի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, քանի որ հակահայկական քարոզչությունը շարունակվում է նաև այսօր: Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես նախկինում, պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը և պատերազմական գործողությունների վերսկսման վտանգներ առաջ բերում»,- նշված է հայտարարության տեքստում:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40