Ռուս դիվանագետներն այցելել են Մեծ հայրենականի վետերան Հակոբ Վարդանյանին

26.02.2025 17:52
587

Ռուս դիվանագետները Սյունիքի մարզի Լոր գյուղում այցելել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Հակոբ Լևոնի Վարդանյանին, ով վերջերս նշել է ծննդյան 100-ամյակը։

Հակոբ Վարդանյանը 1942 թվականի նոյեմբերին որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ մասնակցելով Ուկրաինայի և Բելոռուսի ազատագրմանը։ 

1945 թվականին Երրորդ բելոռուսական ռազմաճակատում էր, որի հրամանատարը լեգենդար Հովհաննես Բաղրամյանն էր։

Հենց այդ ռազմաճակատի զորքերի մասնակցությամբ գրավվեց Քյոնիգսբերգ (Կալինինգրադ) քաղաքը, վերջնականապես ջախջախվեցին Արևելյան Պրուսիայում գտնվող ֆաշիստական զորքերը։

Երկու անգամ վիրավորվել է։

Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։

Պատերազմից հետո վերադարձել է Սյունիքի մարզ՝ նվիրվելով ընտանիքին և աշխատել ի նպաստ հայրենի հողի։

Հակոբ Վարդանյանը, չնայած իր մեծ տարիքին, պահպանում է հաղթողների սերնդի ամրությունն ու կորովը։

Ռուս դիվանագետները խորին երախտագիտություն և գնահատանք են հայտնել վետերանին՝ գերմանական նացիզմի դեմ հաղթանակի գործում ունեցած անգնահատելի ավանդի համար, ջերմ խոսքեր ու մաղթանքներ փոխանցել Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։

Լուսանկարը՝ «Սյունյաց երկրի»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40