Հարցազրույց Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Վալենտինա Կալցոլարիի հետ

24.07.2024 17:12
956

Հուլիսի 22-ին «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանում Մատենադարանի կազմակերպած շնորհանդեսին մասնակցում էին նաև հայագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց թվում էր նաև Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարին։

Նա Լևերհուլմի հրավիրյալ պրոֆեսոր էր Օքսֆորդի համալսարանում (2021 և 2023 թվականներին), այցելու գիտնական Հարվարդի համալսարանում (2013-2014) և Նյու Յորքի համալսարանում (2012), հրավիրյալ դասախոս École Pratique des Hautes- Studies-ում (1995): 2022 թվականից դասախոսում է INALCO-ում՝ ժամանակակից արևմտյան լեզվի մագիստրոսական ծրագրի շրջանակում։ Նաև Էրազմուսի հրավիրյալ պրոֆեսոր էր Վենետիկի (1997 և 1999) և Բոլոնիայի (2010) համալսարաններում:

Շնորհանդեսից հետո զրույցի հրավիրեցինք Վալենտինա Կալցոլարիին։

— Տիկին Կալցոլարի, հաճելի է նկատել, որ «Սյունյաց հոգևոր միջնաբերդը. Տաթև» պատկերագիրք–ուսումնասիրության շնորհանդեսին մասնակցում եք նաև Դուք։

Ավելի քան 30 տարի հայագիտության ոլորտում եք, և մենք որոշակիորեն ծանոթ ենք Ձեր անցած ճանապարհին ու գործունեությանը։ Այդուհանդերձ, կուզենայինք, որ ինքներդ Ձեր մասին որոշ տեղեկություններ հաղորդեիք մեր ընթերցողին։

— Իտալացի հայագետ եմ, ներկայումս Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն եմ։

Կրթությունս ստացել եմ Իտալիայում, ուր դասական գրականությամբ էի զբաղվում։

Լինելով իտալացի՝ դեռևս ուսանողական տարիներին՝ Բոլոնիայի համալսարանում, ինձ համար բացահայտել եմ հայկական մշակույթը։ Ուսումնասիրել եմ դասական գրականություն՝ հիմնականում հետաքրքրվելով հին հունարենով, սակայն իմանալով, որ հին հունական որոշ տեքստեր թարգմանվել են հայերեն, ուստի և ուսումնասիրել եմ գրաբարը։ Հետագայում՝ Վենետիկի համալսարանում շարունակել եմ ուսումնասիրել ժամանակակից հայոց լեզու, այնուհետև կատարելագործվել Երևանի պետական համալսարանում։

Մի խոսքով՝ 1994 թվականից զբաղվում եմ հայագիտությամբ՝ ամեն տարի պատրաստելով շուրջ 30 մասնագետ, ովքեր վերջնարդյունքում տիրապետում են գրաբարին, ինչպես նաև հայոց լեզվի արևմտահայ ու արևելահայ բարբառներին։

— Վերջերս Դուք արժանացել եք «Մովսես Խորենացի» մեդալի՝ հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։

Ընդունեք մեր շնորհավորանքը և հետագա հաջողությունների մաղթանքը։

— Շնորհակալ եմ։

— Հայագիտության ոլորտում պատմական ո՞ր շրջափուլը կամ հայոց պատմագիրներից, հայ գրականության ներկայացուցիչներից ովքե՞ր են հատկապես Ձեզ հետաքրքրում։

— Առանձնահատուկ հաճույքով եմ ուսումնասիրում հայ գրականության ոսկեդարի ներկայացուցիչ Ագաթանգեղոսի «Պատմություն հայոց»–ը։ Գրականության մեջ տպավորված եմ Զապել Եսայանի ու Նիկողոս Սարաֆյանի ստեղծագործություններով։

— Ե՞րբ առաջին անգամ ծանոթացաք հայերի հետ։

— Վենետիկում էր... Դրանից հետո  մեջս ամրապնդվեց հայագիտության ոլորտում խորանալու ձգտումը…

Ինձ միշտ հուզել է նաև արտագաղթի թեման, որ հայ ժողովրդի ճակատագրի մաս է կազմում։

Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 1992 թվականին։

Հիմա էլ եկել եմ՝ մասնակցելու Հայագիտական միջազգային կոնգրեսին, քանզի Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի նախագահն եմ նաև։

— Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը, որքան տեղյակ ենք, Դուք եք ի սկզբանե ղեկավարել և հանդիսանում եք նրա ղեկավարը  առ այսօր։

Ամբիոնի ստեղծման պատմությունը...

— Ժնևի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը գործում է 1993 թվականից։

Ես, ինչպես նշեցի, զբաղվում էի հունարենով և ժամանակի ընթացքում հունարենից՝ գրաբարով թարգմանություններ էի կատարում։ Այդպես սկսեցի գործունեությունս հայագիտության ոլորտում։ Հետո սովորեցի աշխարհաբար, հայ ժողովրդի պատմություն և գրականություն։

Առաջին ուսուցիչս Մարտիրոս Մինասյանն էր։ Նա գրաբարի շատ լավ մասնագետ էր, կարևոր դասեր է տվել՝ լեզուների դասեր։

Հետո ես ու գործընկերս, ով ֆրանսիացի էր, ուսուցիչներ դարձանք, և միայն 2007-ին, երբ արդեն պրոֆեսորի տիտղոս ստացա, ստեղծեցինք այդ բաժինը։

Ու, երբ իմ աշխատանքը սկսեցի Ժնևում, անմիջապես որոշեցի՝ պետք է հայագիտությունը պաշտոնական ծրագիր դարձնել։ Համալսարանը հավանություն տվեց այդ գաղափարին։

Հիմա ես ամբիոնի վարիչն եմ, ունեմ նաև ասիստենտ, ունեմ կոլեգա, ով Կովկասին առնչվող դասընթացներ է վարում։

— Հայագիտություն ասվածը չափազանց մեծ տիրույթ է ընդգրկում։ Հատկապես ո՞ր ուղղությամբ եք ուսուցանում սովորողներին՝ հայ ժողովրդի պատմությո՞ւն, հայ գրականությո՞ւն, հայոց լեզո՞ւ...

— Նշված բոլոր առարկաններն էլ ուսուցանվում են, բայց ինձ համար կարևոր են լեզուները՝ գրաբար, աշխարհաբար... Գրականություն, պատմություն սովորողները պետք է տիրապետեն գրաբարին, այլապես դժվար կլինի։

Մեր ամբիոնը պատասխանատու է հայագիտության բակալավրի և մագիստրոսական ծրագրերի համար, նաև դոկտորական վերապատրաստումների պատասխանատուն ենք։

— Ո՞ր լեզվով են իրականացվում դասընթացները։

— Ֆրանսերենով...

Հայագիտության մի քանի առարկաներ բաց ենք ուսուցանում, և ուսանողներն այլ հոսքերից կարող են գալ ու դասախոսություն լսել։

Հայ ուսանողները շատ չեն, այլազգի ուսանողներ ավելի շատ ունենք։

Ասեմ, որ այլազգիները մեծ հետաքրքրություն ունեն հայագիտության հանդեպ։

— Ենթադրում եմ՝ մասնագիտական գրքերի, գրականության պակաս ունեք, ինչպե՞ս եք լուծում այդ խնդիրը։

— Այո, գրքերի, գրականության պակաս երբեմն զգացվում է...

Հայաստան ենք գալիս և այստեղ ձեռք բերում պահանջվող մասնագիտական գրքերը։

Այդ խնդիրը նաև լուծում ենք բարեկամների օժանդակությամբ. Մատենադարանի և  Երևանի պետական համալսարանի հետ ենք համագործակցում։

— Շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Ձեզ հաջողություն ենք մաղթում և մեր պատրաստակամությունը հայտնում՝ օժանդակելու անհրաժեշտ մասնագիտական գրքեր ձեռք բերելու հարցում։ Եվ, իհարկե, ողջունում ենք Ձեր հետևողական գործունեությունը հայագիտության ոլորտում։

— Ես նույնպես շնորհակալ եմ։

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25