Բռնցքամարտի ակումբ` Ռազմիկ Աբելյանի նախաձեռնությամբ

21.11.2024 12:37
1022

Կապանցի ֆուտբոլիստները, աթլետները, մարմնամարզիկները, շախմատիստները վաղուց ի վեր համարում ունեն հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Բայց ահա ուժեղների և ճարպիկների մրցաձև համարվող բռնցքամարտը տակավին տարածում չունի մարզկենտրոնում: 1998-ին Կապանում այդ դիտարժան մարզաձևի պրոպագանդմանն էր հետապնդում տարածաշրջանի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշամրցաշարը, որին մասնակցում էր 33 բռնցքամարտիկ՝ հանրապետության երիտասարդական հավաքականի անդամներ, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների և աշխարհի գավաթի թիմային խաղարկության մրցանակա կիրներ Արամ Ռամազյանը, Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Գևորգյանը, Վախթանգ Դարչինյանը: Վերջինս հետո տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ, մեծ հաջողությունների հասավ և բռնցքամարտի աշխարհում հայտնի էր «Կատաղած ցուլ» մականունով:

Երկու օր շարունակ 11 քաշային կարգերում հանրապետության կաշվե ձեռնոցի վարպետները վիճարկեցին հաղթողի կոչումը, իսկ հանդիսականը ականատես եղավ հետաքրքիր մարտերի: Երևանից ժամանած մասնագետները բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը, բռնցքամարտի պետական մարզիչ Լևոն Հայրապետյանը քաղաքապետարանում կարևորեցին Կապանում բռնցքամարտի մասսայականացման անհրաժեշտությունը: Բայց անցած 20-25 տարում սայլը տեղից չշարժվեց: Միայն 2022 թվականին Հայաստանի պետական ֆիզկուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ Ռազմիկ Աբելյանի նախաձեռնությամբ Կապանում ստեղծվեց բռնցքամարտի ակումբ, որտեղ այժմ մարզվում է մոտ 60 սան: 2024 թ. նախօրյակին ակումբի երկու սան առաջին մրցանակով են վերադարձել Պյատիգորսկ քաղաքի բաց առաջնությունից: 52 կգ քաշային Սեյրան Սաքանյանը և 70 կգ քաշային Տիգրան Աբրահամյանը, հաղթելով իրենց մրցակիցներին, կանգնել են պատվո պատվանդանի վերին հարթակին: Բայց սա եզակի դեպք է, երբ ակումբի սաները մեկնում են մրցումների: Մինչդեռ մրցափորձ ձեռք բերելու և վարպետության հասունության համար սա շատ կարևոր հանգամանք է: Այնուամենայնիվ, թեպետ դժվարություններին, ակումբը շարունակում է մարզումները, դրված է մարզաձևի մասսայականացման հիմքը մարզկենտրոնում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40