Ռուս խաղաղապահներն Արցախում վերականգնում են Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները

12.04.2021 14:44
1480

Ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ Արցախում իրականացվում են Հայրենական մեծ պատերազմի զինվորներին նվիրված հուշարձանների բարեկարգման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Աշխատանքներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները՝ համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ:

«Նորագյուղ բնակավայրում, որտեղ էլ այս վեհ առաքելությամբ ժամանել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները, անցյալ դարի 60-ականներին հուշարձան էր կանգնեցվել: Այս գյուղից ռազմաճակատ մեկնած ավելի քան 90 տղամարդիկ իրենց կյանքն են տվել հանուն խորհրդային ժողովրդի ազատության: Ռուս խաղաղապահները Նորագյուղի բնակիչների հետ միասին ցանկապատը վերականգնելու և ներկելու, տարածքը մաքրելու և հենց հուշարձանը մաքրելու աշխատանքներ են իրականացրել», – նշվում է հաղորդագրությունում:

Հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Իգոր Սիվակովը հայտնել է, որ գաղափարը ծնվել է այն պատճառով, որ ԼՂ տարածքում գտնվող մի շարք հուշարձաններ վերականգնման կամ վերանորոգման կարիք ունեն։

ՌԴ ՊՆ-ն նաև հավելել է, որ ընդհանուր առմամբ, Հումանիտար արձագանքման կենտրոնը Լեռնային Ղարաբաղի տարածքում հաշվառել է 58 հուշարձան՝ նվիրված 1941-1945թթ. ռազմաճակատում զոհված զինվորներին: Մինչև օրս բարեկարգման աշխատանքներ են իրականացվել դրանցից 29-ի վրա:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01