Ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է ՀՀ անվտանգության տեսանկյունից. Զախարովա

11.09.2024 22:09
688

Քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում ամբողջությամբ չի կարգավորվել, ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ:

«Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Ռոբերտովիչն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ 1992 թվականին Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը հանրապետությունում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին անժամկետ պայմանագիրն է։ Ռուս սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այս ոլորտներում եղել է բեղմնավոր, լայնածավալ փոխգործակցություն, ինչը, նրա ձևակերպմամբ՝ «կարծես նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչներին»:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը զգուշացրել է, որ հարևանների հետ անկայուն հարաբերությունների պայմաններում արժե մտածել անվտանգության մասին։

«Մարդիկ, ովքեր փորձագետ չեն, փափուկ բազմոցին նստած ազատ արտահայվում են այս թեմայով, երևի ավելի ճիշտ կլինի խոսքը տալ նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ են դնում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40