Ռուսական ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Բաքու

23.07.2021 15:14
1274

Այսօր Բաքվում մեկնարկել է «Ռուսական  ընկերությունների գործնական առաքելությունը  Բաքվում» միջոցառումը, որն իրականացվում է «Ռոսէքսիմբանկի» հովանու ներքո։ Բաքու է ժամանել ռուսական ներկայացուցչական պատվիրակություն, քննարկվում են տրանսպորտի, լոգիստիկայի, արդյունաբերության, էներգետիկայի ու ֆինանսների ոլորտում համագործակցության հարցեր։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանն ու ՌԴ-ն պայմանավորվել են շարունակել աշխատանքները առևտրի ոլորտում խոչընդոտները վերացնելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ու միջտարածաշրջանային երկխոսությունը զարգացնելու ուղղությամբ։ Ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության  ամրապնդման ու հետագա զարգացման հարցերը քննարկել են Ադրբեջանի փոխվարչապետ  Շահին Մուստաֆաևն ու ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Մասնավորապես, ռուս փոխնախարարն ասել է, որ  չնայած համավարակի բացասական հետևանքներին՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փոխադարձաբար աջակցություն կցուցաբերեն երկու երկրների գործարար շրջանակներին։

«Ֆինանսական և այլ ծառայությունների մատուցման ռուսական արտահանման կենտրոնի համալիր գործիքների օգտագործման շատ հնարավորություններ կան, ինչը լրացուցիչ լավատեսություն է հաղորդում երկկողմ արտաքին տնտեսական ծրագրերի իրականացմանը»,- ասել է Վոլվաչը։

Իր հերթին էլ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը հայտարարել է, որ Ադրբեջանը միտված է 2021թ-ին ավելացնել ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը։ Նրա խոսքով՝ անցյալ տարի կրճատվել է շրջանառությունը, սակայն հիմա Ադրբեջանի ու Ռուսաստանի տնտեսություններն աճում են ու դա կազդի տնտեսական համագործակցության վրա։

Միջոցառման շրջանակում ռուսական «ԿԱՄԱԶ» ու «Գյանջայի՝ Գանձակի ավտոմոբիլային գործարանը» նաև հուշագիր են ստորագրել  համատեղ արտադրության կազմակերպման վերաբերյալ։

Բացի այդ,  «Ալյանս Լոգիստիկ» ընկերությունն էլ  ռուսական «RM Rail» ընկերությունից  100 վագոն է գնել, որի մասին հայտարարել է ռուս-ադրբեջանական գործնական խորհրդի նախագահ Սամեդ Գուրբանովը միջոցառման ժամանակ իր ելույթում։ Նա նաև ասել է, որ ադրբեջանական ընկերությունն արդեն կանխավճար է կատարել։

Իր հերթին էլ ռուսական «RM Rail» ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Սավելևն էլ ասել է, որ պատրաստ են երկաթուղային վագոնների մատակարարումները մեծացնել։

Ադրբեջանական կողմը չէր կարող առիթը բաց թողնել ու չխոսել իրենց իսկ կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրի միջանցքի» մասին,  որի ստեղծումը որևէ փաստաթղթում ամրագրված չէ։

Մասնավորապես, Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ռաշադ Բաբիևը հայտարարել է, որ երկու երկրները սերտ համագործակցում են միջազգային տրանսպորտային միջանցքների կազմակերպման  ու կանոնավոր երթուղիների ընդկայնման գործում։  Ադրբեջանցի նախարարը հույս է հայտնել, որ  տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու «Զանգեզուրի միջանցքի» բացումը  կծառայեն ոչ միայն Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտային ներուժին, այլև ամբողջ տարածաշրջանին:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Մոսկվայում կայացած ՌԴ ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, Ռուսաստանի նախագահ  Վլադիրմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական ներկայացուցչական  պատվիրակություն  է մեկնելու Բաքու՝ տեղում տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու համար։

factor.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34