Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինի աշխատանքային այցը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ

19.09.2024 10:31
730

Ս.թ. սեպտեմբերի 18-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Աշխատանքային այցի ժամանակ դեսպանին ուղեկցում էին Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը նախապատրաստող առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը, Սյունիքում <Русский Дом>-ի ծրագրերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը, Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ողջունեց ՌԴ դեսպանի այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով Սերգեյ Կոպիրկինի աշխատանքային այցը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ներկայացրեց ուսուցանվող մասնագիտությունները, մասնաճյուղի գործընկեր կազմակերպությունները, հեռանկարները, առկա խնդիրները և դրանց լուծման տեսլականը: Երկուստեք ընդգծվեց Ռուսաստանի և Հայաստանի միջև ուսումնագիտական և մշակույթային կապերի կարևորությունը, քննարկվեցին ՌԴ դեսպանատան և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի հնարավոր համագործակցության ուղիները:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքային այցն ամփոփվեց պատվիրակության համար կազմակերպված շրջայցով, որի ընթացում նրանք ծանոթացան ուսումնական և աշխատանքային միջավայրին, ռուսաց լեզվի դասավանդման ծրագրային պահանջներին և լսարանային պայմաններին:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24