Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

18.08.2026 17:39
277

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմին «լուրջ մտահոգություն և վճռական բողոք է ներկայացվել վերջին շրջանում ՌԴ մեդիատարածքում Ադրբեջանի, դրա ժողովրդի և ղեկավարության հասցեին հնչող սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների կապակցությամբ»։

Բաքվից նշել են, որ ռուսաստանցի դիվանագետի հատուկ ուշադրությունն են հրավիրել 2026 թվականի օգոստոսի 13-ին «Փոխըմբռնման հաճախականություն» հաղորդման ընթացքում հնչած հայտարարությունների վրա։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշեցրել է օգոստոսի 7-ին ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում «Ադրբեջանի ղեկավարությանը՝ «ահաբեկիչների և ծայրահեղականների ռուսական ցուցակում» ընգրկելու մասին անհեթեթ հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաընկերության եթերում վիրավորական և սադրիչ նյութերի հրապարակման մասին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են այդ երկրի ներքին գործընթացներին միջամտելու հնարավորությունների և ֆիզիկական բռնության կոչերի քննարկման կատեգորիկ անընդունելիությունը: «Նշվել է, որ չնայած քաղաքական տարբեր մակարդակներում բազմիցս նախազգուշացումներին և քննարկումներին, նման հռետորաբանության շարունակությունն խորը մտահոգություն է առաջացնում»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ադրբեջանական կողմը հավելել է, որ հանդիպման ավարտին ՌԴ դեսպանին դարձյալ ներկայացվել է «Ռուսաստանի տեղեկատվական դաշտում հակաադրբեջանական արշավը և պահանջ ներկայացվել ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու համար անհապաղ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել»:

Ավելի վաղ, գրել էինք, որ Ադրբեջանը օգոստոսի 17-ին հեռակա ձերբակալել և հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցիների նկատմամբ։ Նրանց թվում են ՌԴ Տրանսպորտի նախարարության ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը, «Москва 24»-ի հաղորդավար Իվան Կնյազևը և քաղտեխնոլոգ Սեմյոն Ուրալովը։ Նրանք մեղադրվում են յութուբյան հաղորդման ժամանակ Ադրբեջանի նկատմամբ «ատելության հրահրման» և «ահաբեկչական գործողությունների կոչերի մեջ»։

Իսկ դրանից առաջ էլ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի՝ ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ 2025 թվականին Հասանովը զրկվել էր ռուսական քաղաքացիությունից։ Նույն տարվա հունիսին նա ձերբակալվել էր և տեղափոխվել Միգրանտների ժամանակավոր պահպանման կենտրոն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40