Ռուսաստանի «հսկայական քայլերը» և Ուկրաինայի «հեղափոխական» առաջարկները. ստամբուլյան բանակցությունների ամփոփումը

29.03.2022 23:50
1602

Մարտի 29-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան հսկայական քայլեր է արել խաղաղության հասնելու ուղղությամբ և հիմա սպասում է Կիևի պատասխան քայլերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսական պատվիրակության ղեկավարը կառուցողական է անվանել բանակցությունները:

Ըստ Մեդինսկու՝ ռուսական պատվիրակությունը «հասկանալի ձևակերպված դիրքորոշում» է ստացել ուկրաինական կողմից: Նրա խոսքով՝ Կիևի առաջարկները կքննարկվեն մոտ ժամանակներում, դրանց մասին զեկույց կներկայացվի Ռուսաստանի նախագահին, ինչից հետո Մոսկվան կտա իր պատասխանը:

Ներկայացնելով ստամբուլյան բանակցությունների հիմնական արդյունքները՝ ՏԱՍՍ-ը նշում է, որ Ռուսաստանը ընդառաջ երկու քայլ է անում քաղաքական և ռազմական հարթություններում կոնֆլիկտի ապաէսկալացման ուղղությամբ:

  • Քաղաքական հարթությունում Ռուսաստանը առաջարկում է արագացնել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը: Եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ նախագահները կարող են հանդիպել միայն արտգործնախարարությունների մակարդակով պայմանագրի նախաստորագրումից հետո, ապա այժմ այդ երկու հանդիպումները նախատեսվում է անցկացնել միաժամանակ:
  • Ռազմական հարթությունում ռուսական զինված ուժերը արմատապես կկրճատեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով: Թե կոնկրետ ի՞նչ տեսք կունենա ռազմական ակտիվության կրճատումը նշված ուղղություններով, ըստ աղբյուրի, առայժմ հայտնի չէ. ՌԴ զինուժի գլխավոր շտաբը հայտնելու է մանրամասները ռուսական պատվիրակության վերադառնալուց հետո: Սակայն Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ դա չի նշանակում, թե ռազմական գործողությունները ամբողջությամբ կդադարեցվեն:

Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ նշվածով Մոսկվան հսկայական քայլեր է արել խաղաղության հասնելու ուղղությամբ և հիմա «պատասխան շարժում» կամ այլ խոսքերով՝ համարժեք քայլեր է ակնկալում Կիևից: Մեդինսկու խոսքով՝ հարկավոր է դեռ երկար ճանապարհ անցնել՝ Մոսկվայի և Կիևի միջև փոխադարձաբար ընդունելի պայմաններով համաձայնագիր պատրաստելու համար:

Ուկրաինական կողմն էլ իր հերթին առաջարկել է Ղրիմի և Սեվաստոպոլի կարգավիճակի շուրջ ուղիղ երկկողմ բանակցություններ սկսելու մասին առանձին կետ ամրագրել համաձայնագրում: Ուկրաինական կողմից բանակցող Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ղրիմի խնդրի շուրջ ուղիղ երկկողմ բանակցությունները և ներկա իրադրությունը 15 տարով ֆիքսելը «հեղափոխական առաջարկ» է:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Կիևի առաջարկը ենթադրում է, որ ուկրաինական կողմը հրաժարվում է Ղրիմը և Սեվաստոպոլը ուժային ճանապարհով վերադարձնելու ձգտումից:

Ըստ ուկրաինական առաջարկների՝ Կիևը նաև հրաժարվում է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունից և տեղակայումից, ինչպես նաև արգելում է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը:

Մյուս կետը վերաբերում է Ուկրաինայի կարգավիճակի հարցին: Ուկրաինան համաձայնում է ամրագրել իր չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, եթե իրեն տրվեն անվտանգության երաշխիքներ, որոնք «բովանդակությամբ և ձևով պետք է նման լինեն Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածին»: Դա ներառում է նաև ռազմական օգնություն և ոչ թռիչքային գոտու ստեղծում:

Ըստ Կիևի առաջարկի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները (ներառյալ Ռուսաստանը), ինչպես նաև Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը և Թուրքիան: Ընդ որում, նրանց երաշխիքները չեն տարածվի Ղրիմի և Դոնբասի տարածքների վրա: Կիևը պահանջում է, որ երաշխավոր պետությունները ոչ միայն չխոչընդոտեն Ուկրաինայի հնարավոր անդամակցմանը Եվրոպական միությանը, այլև օգնեն, որպեսզի դա տեղի ունենա «հնարավորինս շուտ»:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ բանակցությունները Ստամբուլում տեղի են ունենալու մարտի 29-ին և 30-ին, սակայն ռուսական պատվիրակությունից և Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ բանակցությունների այս փուլը ավարտված է, և չորեքշաբթի օրը հանդիպում չի սպասվում:

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08