Ռուսաստանն Ադրբեջանին խստորեն կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը

15.07.2023 16:57
1046

Ռուսաստանը խստորեն կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

ՌԴ ԱԳՆ մտահոգիչ է համարել, որ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով։ 

«Հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Բնակչությունը սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս ունի, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել Ղարաբաղի հայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար, ինչպես նաև վերականգնելու էներգամատակարարումը»,-ասված է հայտարարությունում: 

ՌԴ արտաքին գերատեսչությունից նաև նշել են, որ 2022 թ. հոկտեմբերին և 2023 թ. մայիսին ԵՄ հովանու ներքո անցկացվող հանդիպումներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ 

«Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության սուվերեն որոշումը, բայց դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի,  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կարգավիճակը: Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ռուսական կողմը շեշտել է՝ այդ համաձայնագրի անբաժանելի մասը պետք են լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ փաթեթի խիստ կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Ռուսաստանի ԱԳՆ-ից հավելել են՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է ԼՂ-ում բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր վճռականությունը։ Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը՝ ռուս-ադրբեջանա-հայկական գագաթաժողովի կազմակերպման հեռանկարով՝ այդ փաստաթղթի ստորագրման համար։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12