Ռուսաստանը բազմիցս օգնել է Հայաստանին, և դրան կա պատմական պատասխան․ Զախարովա

16.03.2024 13:40
796

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին կա պատմական պատասխան։ Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել, պաշտպանել է և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար, РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր մտքերի անկեղծության վերաբերյալ, կարծում եմ, որ դրա պատմական պատասխանը կա: Ռուսաստանի ղեկավարությունը և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմաթիվ անգամներ ջանքեր է ներդրել, որպեսզի այս տարածաշրջանում դադարեցվի արյունահեղությունը»,- ասել է Զախարովան։

«Դա շատ բան արժե։ Եվ սրանք այն անվերջ բլա-բլա-բլա, դատարկ խոսքերը, խոստումները չեն, որ ինչպես միշտ արևմտյան շատ երկրներ, տալիս են Հայաստանին, Երևանին, որ կպաշտպանեն, կօգնեն և այլն։ Եվ չգիտես ինչու նրանք պաշտպանում են Ռուսաստանից, որն իսկապես դադարեցրեց արյունահեղությունը, որն իսկապես ֆինանսական և տնտեսական օգնություն տվեց, փոխարենը ոչինչ չպահանջելով և չներկայացնելով ստրկական պայմաններ»,- ընդգծել է Զախարովան։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի կողմից ընդունված փախստականների թվի վրա։ 

«Եվ չենք ասել, թե ում փախստականներն են ավելի լավը կամ վատը, նրանք, ովքեր գալիս են Ուկրաինայի տարածքից, թե նրանք, ովքեր գալիս են Կովկասից, կյանքում նման բան չի եղել։ Միշտ ջերմություն, հյուրընկալություն, օգնության ձեռք և իսկական օգնության ձեռք է եղել, որը միշտ տվել է Ռուսաստանը, և ոչ թե ձեռք, որը բռունցք է պահել մեջքիդ հետևում»,- նշել է Զախարովան։

«Եվ ես իսկապես չեմ ուզում, որ հիմա Հայաստանի ժողովրդին ինչ-որ հակառուսական օրակարգ պարտադրվի տեղեկատվական տեխնոլոգիաների և ագրեսիվ հռետորաբանության շնորհիվ։ Մենք միշտ նրանց կողքին ենք լինելու, միշտ օգնելու ենք, միշտ բաց սրտով և մաքուր հոգով ենք վերաբերվելու Հայաստանին, այս երկրի ժողովրդին»,- եզրափակել է նա։

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40