Ռուսաստանը չի ծրագրում հինգ տարի հետո դուրս բերել խաղաղապահներին ԼՂ-ից. Վլադիմիր Եվսեև

10.09.2021 17:01
1185

Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Լեռնային Ղարաբաղից:  Կարծիք հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի ծրագրում 5 տարվա ժամկետը լրանալուց հետո դուրս բերել խաղաղապահներին [Լեռնային Ղարաբաղից]: Բայց ամեն ինչ, իհարկե, կախված կլինի ընթացիկ իրավիճակից: Ադրբեջանն, անշուշտ, կփորձի ինչ-որ կերպ դուրս մղել ռուս խաղաղապահներին, բայց չեմ կարծում, թե նա կհաջողի»,- ասաց ռուսաստանցի փորձագետը:

Այս համատեքստում Եվսեևը նկատեց, որ պատերազմից գրեթե մեկ տարի անց Ադրբեջանն, ըստ էության, չի յուրացրել իր կողմից օկուպացված տարածքները:

«Ես այդքան էլ չեմ տեսնում՝ ինչպես է Ադրբեջանը յուրացնում Ղարաբաղը: Դա տեսանելի չէ: Ռազմական որոշ յուրացում կա, բայց տարածքների բնակեցում չի նկատվում: Ստացվում է, որ այն 7000 ադրբեջանցիները, որ կորցրել է Ադրբեջանը պատերազմում, անիմաստ են զոհվել: Ստացվում է՝ գրավել են տարածքներ, որտեղ ոչ ոք չի ապրում: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այդքան զոհեր տալը: Ի՞նչ են անում Լեռնային Ղարաբաղում, օրինակ, արաբները: Ինչո՞ւ նրանք այնտեղ հայտնվեցին: Հարցերը շատ են: Ուստի կարծում եմ, որ առայժմ վաղ է խոսել այն մասին՝ ինչ կլինի 4 տարի անց: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել խաղաղապահներին: Դա իմ անձնական տեսակետն է», - մեկնաբանեց Վլադիմիր Եվսեևը:

Արցախում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ: Մուրադովը նաև նշել է, որ դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի գործունեությունը: Գեներալի խոսքով՝ խաղաղապահների գնահատականը տալիս է Արցախի խաղաղ բնակչությունը:

Ռուստամ Մուրադովին հրամանատարի պաշտոնում ռոտացիայի սկզբունքով կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը: Սեպտեմբերի 9-ին ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին Երևանում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10