Հայկական նոր թղթադրամների մի մասը նախատեսվում է շրջանառել նոյեմբերի վերջից

30.09.2018 17:28
1201

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբեր ամսվա վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:

 

 

 

Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարը՝ Կապանում

24.11.2026 11:47

Կյանք՝ իմաստավորված լուսավետ ճանապարհով

24.11.2026 10:36

Ալիևի ախորժակն անվերջ է, միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի. Վարդան Պողոսյան

24.11.2026 10:26

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22