ՀՀ-ում կրթական ոլորտի առաջատար կազմակերպությունները միջազգային կառույցներին կոչ են արել վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը

27.12.2022 10:42
876

Հայաստանում կրթական ոլորտի կազամկերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական միության հայաստանյան գրասենյակին, Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և վերջինիս Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանատներին՝ կապված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման և ահագնացած հումանիտար ճգնաժամի հետ։ Ինչպես նշվում է նամակում. «Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։ Փաստացի, պարբերաբար խաթարվել է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում»։

Բաց նամակը ստորագրվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Այբ» կրթական հիմնադրամի, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Շիրակացու ճեմարանի,, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «ռեԱրմենիա» հիմնադրամի, Հայ կրթական հիմնարկության, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի, «Ես» կրթական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության և «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնություն կողմից։

Նամակի հեղինակները կոչ են անում միջազգային կառույցներին ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը և որպես լրացուցիչ միջոց՝ ապահովել օդային հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով:

Կազմակերպությունները պահանջում են անհապաղ հանդիպում կազմակերպել ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների հետ՝ ակնկալվող գործողությունների քննարկման նպատակով։

Կազմակերպությունները նմանաբովանդակ նամակներ են պատրասվում ուղարկել նաև այլ միջազգային կառույցներ։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24