Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում. Պուտին

14.05.2018 14:34
1609

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը: Պուտինը նշեց, որ ՌԴ-ն ՀՀ գլխավոր տնտեսական գործընկերն է եւ հույս հայտնեց, որ այդ կապերը ոչ միայն կպահպանվեն, այլեւ կբազմապատկվեն։ «Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նույն կերպ կզարգանան, ինչպես մինչ այժմ են եղել, մենք կշարունակենք աշխատել միջազգային հարթակներում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ իրար աջակցել են, ավարտած տարածաշրջանային հարությունում՝ թե տնտեսական, թե անվտանգային հարցերում»,- ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ասաց ՌԴ նախագահը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ քննարկման առանցքում որոշ հարցեր են։ «Բայց այն, ինչ քննարկման ենթակա չէ, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, եւ ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք ունենք մեծ ցանկություն տալու նոր իմպուլս մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրային ու տնտեսական առումով։ Մենք հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանը գրավիչ է ռուս զբոսաշրջիկների համար, ինչը շատ հաճելի է։

Վարչապետն ընդգծեց ՌԴ հավասարակշռված դիրքորոշումը՝ ՀՀ ներքաղաքական հարցերի առնչությամբ։ «Ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, որը լավ վերաբերմունքի է արժանացել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլեւ հասարակության մակարդակում»,-ասաց նա:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24