Ռուսաստանը կարող է գլխավոր հյուպատոսություն բացել Ադրբեջանում

19.08.2024 14:11
620

Ադրբեջանում կարող է բացվել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն, հարցը քննարկման փուլում է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարելիք այցից առաջ ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։

«Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն է հայտնել հյուպատոսություն բացել, քանի որ մենք Ռուսաստանում ունենք երկու գլխավոր հյուպատոսություն՝ Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում։ Հաշվի առնելով Ռուսաստանի չափերը և ձեր երկրում (ի նկատի ունի ՌԴ-ում՝ խմբ.) ադրբեջանցիների թիվը՝ դա բնական է։ Իսկ ահա Ադրբեջանում հյուպատոսարանների աշխատանքի դաշտն ավելի սահմանափակ է։ Բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, տարբեր տարբերակներ են առաջարկվում։ Հարցը քննարկման փուլում է»,- հայտարարել է ադրբեջանցի դեսպանը։

Ընդ որում, ռուսական պետական այս գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի դեսպանին, սկզբում գրել էր, որ հյուպատոսությունը նախատեսվում է բացել Ստեփանակերտում կամ Արցախի մեկ այլ քաղաքում։ Սակայն, ավելի ուշ, Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ TACC-ը խեղաթյուրել է իր խոսքերը՝ պնդելով, որ ինքը տեղանքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։ «Ես չեմ ասել, որ Ղարաբաղում կարող է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացվել։  Ես ասացի, որ այդ հարցը քննարկման փուլում է»,- ասել էր Բյուլբյուլօղլուն։

Դրանից հետո ռուսական պետական լրատվական այս գործակալությունը խմբագրել էր իր իսկ հոդվածը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ շուտով կարող են սկսվել Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքները:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34