Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել համաձայնագիրը

17.11.2020 16:49
1293

Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրը: Այսօր հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն հրաժարվել է հստակ պատասխան տալ Արցախի կարգավիճակի մասին հարցին։

Ադրբեջանցի լրագրողը Լավրովին խնդրել է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգում Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցն է։

Ռուսաստանի արտգործնախարարն ընդհանրապես որևէ բան չի ասել Ղարաբաղի կարգավիճակի մասին, միայն ասել է այն, որ Ռուսաստանը պատասխան է տալիս այն համաձայնագրի համար, որը ստորագրվել է, և այն կետերի համար, որոնք այդ հայտարարությունում կան։ Հիշեցնենք, որ համաձայնագրում կարգավիճակի մասին որևէ բառ չկա:

Ինչ վերաբերում է համաձայնագրին ընդհանրապես, Լավրովն ասել է․ «Մենք պատասխանատու ենք, ես իմ այս խոսքերի համար պատասխանատու եմ, մենք այս պահին չենք տեսնում այդ հայտարարությունը վերանայելու, խմբագրելու փորձեր»։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսկվայում տեսնում են, որ Հայաստանում այսօր բարդ ներքաղաքական իրավիճակ է, սակայն ընդդիմության 16 կուսակցությունները, Լավրովի խոսքով, նույնիսկ հայտարարում են, որ չեն պատրաստվում չեղարկել այդ հայտարարությունը։

Ինչ վերաբերում է փախստականներին և հայկական զորքերի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, Լավրովը շեշտել է. «Ադրբեջանցի և հայ փախստականները պետք է վերադառնան իրենց ավանդական բնակության վայրեր»։ Լավրովի խոսքով` և՛ փախստականների և հայկական զորքերի դուրսբերման մասին համաձայնագրում հստակ գրված է, և այս ամենի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հստակ պայմանավորվել են։

Հավելենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։

Ռուսաստանի արտգործնախարարը, պատասխանելով Մինսկի խմբի համանախագահ երկրներ` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հայտարարությանն առ այն, որ ստորագրված համաձայնագրի շուրջ նրանք որոշ պարզաբանումներ են ակնկալում Ռուսաստանից, ասել է, թե զարմացած է այս հայտարարությունից, քանի որ Մոսկվան սերտ համագործակցում է Ղարաբաղի հարցով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Փարիզի հետ, և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի այս հայտարարությունը Լավրովի ներկայացմամբ՝ հայտարարություն անողների կա՛մ վատ տեղեկացված լինելու արդյունք է, կա՛մ պարզապես թյուրիմացություն։

Կրեմլի խոսնակի հայտարարությունը փոքր-ինչ այլ տոնայնություն ուներ. «Ռուսաստանը պատրաստ է պարզաբանումներ տալ Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին, եթե դրա անհրաժեշտությունը կա», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանման կարիք ունեն, այդ պարզաբանումները կներկայացվեն»», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը` հավելելով, թե այսօր ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների գծով ղարաբաղյան գործերով կանոնավոր շփում է իրականացվում: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզն ու Վաշինգտոնը հիմքեր ունեն անհանգստանալու ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային տարբեր գործերում Թուրքիայի ազդեցության ուժեղացման կապակցությամբ, Պեսկովն ասել է. «Մենք չէինք ցանկանա որևէ կերպ մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն, այսօր նաև անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների հիմնական արդյունքներին, հայտարարել է, որ ամենաարժեքավորն այն է, որ հրանոթները լռում են, և մարդիկ չեն մահանում. «Սա հիմնական արդյունքն է, մարդիկ չեն մահանում, դա ամենաարժեքավորն է, ինչ կարող է լինել», - ասել է Պեսկովը:

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11