Ռուսաստանը պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության և իրավասության սկզբունքներից. Օվերչուկ

14.09.2024 14:48
699

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջաններ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։

«Ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է երեք պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել այստեղ՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- հայտարարել է նա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերություններում առկա դժվարությունների մասին հարցին պատասխանելիս՝ ՌԴ փոխվարչապետն ընդգծել է «մեդիա միջավայրի» դերը։

«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն, որ կա մեդիա միջավայր, և հաճախ այդ մեդիա միջավայր իսկապես բացասական է լինում:

Բայց կա իրական աշխարհ: Այսօր մենք անցանք իրական երկաթգծով և տեսանք կատարվել իրական աշխատանքը: Մենք ապրանքաշրջանառության իրական աճ ունենք, ինչը վկայում է մեր երկրների միջև կապերի ամրապնդման մասին։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչների համար իրական աշխատանք կա: Եվ մենք պետք է տարբերենք այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգում, ինչը հաճախ պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է  ՌԴ փոխվարչապետը:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21