Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է

30.09.2023 16:05
689

Երևանում երթ է անցկացվում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում ապօրինաբար պահվող մյուս բոլոր գերիների, մասնակիցներն այսպիսով փորձում են համաշխարհային առաջնորդների, մարդու իրավունքների ջատագովների ուշադրությունը սևեռել նրանց ազատ արձակման ու վերադարձի պահանջի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երթը մեկնարկեց Մատենադարանի մոտից:

Այսօրվա նախաձեռնության հիմնական նպատակը խաղաղ երթն է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների ու ապօրինի պահվող անձանց:

«Մեր կոչն է համաշխարհային բոլոր առաջնորդներին, լրատվամիջոցներին և մարդու իրավունքների ջատագովներին, որ միանան մեր պայքարին և պահանջեն Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների, ապօրինի պահվող անձանց անվերապահ, անհապաղ ու անվտանգ վերադարձը: Աշխարհը պետք է տեսնի ու ընկալի, որ այն, ինչ այս պահին կատարվում է, ոչ միայն մարդկության դեմ հանցագործություն է, այլ նաև հանցագործություն է քաղաքակրթության դեմ»,-ասաց երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:

Նա հիշեցրեց Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, IDEA բարեգործական հիմնադրամ: Վարդանյանը հիմնել է 3 միջազգային դպրոցներ՝ UWC Դիլիջանի միջազգային դպրոցը, ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցը, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը:

«Այն շինծու մեղադրանքները, որ ներկայացվում են Ռուբեն Վարդանյանի և հայ գերիներին, ապօրինի պահվող մարդկանց նկատմամբ, ծիծաղելի ու մերժելի են»,-ասա Ռուբեն Հայրապետյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, Ռուբեն Վարդանյանի ընկեր Արման Ջիլավյանն ընթերցեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը, որը ներկայացվել և ներկայացվում է ամբողջ աշխարհին: «Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցություն են հայտնում Ռուբեն Վարդանյանին: Բարերար, գործարար, ՀՀ քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովվեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան…Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է ԼՂ ժողովրդին և օժանդակել ժողովրդավարության տառին համաձայն ապրելու իրավունքի իրացմանը»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությունը ստորագրել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ տարբեր երկրներից,  «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներ, Խաղաղության նոբելյան դափնեկիրներ և այլք:

Երթի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 6, որտեղ գործում է «Մատենա» առաջնորդության դպրոցը: Երթի մասնակիցները բարձրացրել են պաստառներ՝ «Ռուբեն, քեզ հետ ենք» գրությամբ:

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։ 

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները:

Հրապարակման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն) հոդվածների հատկանիշներով:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34