Սա խոշտանգում է. Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը սահմռկեցուցիչ կադրեր է հրապարակել

01.09.2026 20:05
355

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ:

Հարգելի՛ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Խաչատրյանների փաստաբանական խումբն այս հարթակի միջոցով պարբերաբար ներկայացրել է իր իրավական դիրքորոշումները, տրամադրել գործին վերաբերող տեղեկություններ և պատասխանել լրագրողների հարցերին։

Ցավով արձանագրում ենք, որ Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Փաստաբանական խմբի գնահատմամբ՝ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։

Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո դեռևս 2020 թվականին ՀՀ իշխանություններից պահանջվել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի պատշաճ բժշկական խնամքն ու բուժումը։ Ներկայումս ՄԻԵԴ-ում քննվում են նրա անունից ներկայացված երկու դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի, և 3-րդ՝ խոշտանգումների արգելքի հոդվածների հիմքով։ Դիմումները հաղորդակցվել են ՀՀ կառավարությանը։

Այս ամբողջ ընթացքում մենք գիտակցաբար զերծ ենք մնացել Գագիկ Խաչատրյանի ծանր վիճակը պատկերող կադրերի հրապարակումից՝ հարգելով նրա և ընտանիքի անդամների արժանապատվությունն ու անձնական կյանքը։ Սակայն ստեղծված իրավիճակում անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել կատարվածը՝ ցույց տալու համար նրա նկատմամբ վերաբերմունքի իրական ծանրությունը։

Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։ Յուրաքանչյուր մարդ ունի անօտարելի իրավունքներ և արժանապատվություն, որոնք ենթակա են պաշտպանության՝ անկախ որևէ հանգամանքից։

Ծանուցում․ հրապարակվող կադրերը պարունակում են փաստաբանական խմբի գնահատմամբ խոշտանգում համարվող վերաբերմունքի տեսարաններ և զգայուն բովանդակություն։

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40