Սահմանադրական փոփոխությամբ կպահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը․ պատգամավոր

17.04.2025 16:27
581

Ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովը նիստ գումարեց և ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որի շնորհիվ կպահպանվի նախագահի ինստիտուտը. այս մասին հայտնեց Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Սևակ Աղաջանյանը։

«Անցումային դրույթներից մեկում՝ 168 հոդվածում, փոփոխություն է կատարվել, որը նախկինում արել էինք, որպեսզի Ազգային ժողովը կարողանա նախագահ ընտրել», – ասաց Աղաջանյանը։

Քվեարկությանը մասնակցած 30 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել նախագծին։

Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածով Արցախի Ազգային ժողովը ընտրում է նախագահին։ Այս սահմանադրական փոփոխությունը կատարվել էր 2023-ի ամռանը և թույլ էր տալիս Ազգային ժողովին ռազմական դրության պայմաններում նախագահ ընտրել։

2023-ի սեպտեմբերին 9-ին Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին՝ մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի հերթական ընտրությունները պիտի կայանային այս տարի։ 2025-ին լրացել է նաև Ազգային ժողովի լիազորությունները։

«Ազգային ժողովի լիազորությունները երկարաձգվել են նախագահի հրամանագրով մոտ մեկ ամիս առաջ», – ասաց Աղաջանյանը։

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունից Դավիթ Գալստյանն ասաց, որ այս սահմանադրական փոփոխությունների նպատակն է ապահովել պետական ինստիտուտների շարունակականությունը։

Երկու օր առաջ ընդունված նախագծի հեղինակը «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն է։

Արցախի խորհրդարանի մի շարք պատգամավորներ զերծ են մնում վերջին սահմանադրական փոփոխության վերաբերյալ մեկնաբանություններից։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34