Սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթունի բերել. պատգամավոր

24.12.2023 12:35
684

Մի քանի օր առաջ Ադրբեջանի առանցքային պաշտոնյաներից մեկը` Հաջիևը, բավականին վտանգավոր հետևանքներ ունեցող հայտարարություն արեց, որը, կարծես, լայն քննարկումների առարկա չդարձավ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

«Վերջինս նշեց, որ սահմանազատման/սահմանագծման գործընթացը բարդ և երկարատև է և այն պետք է դուրս բերվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից և առանձին քննարկվի:

Սրանով փաստացի ընդգծվում է այն հանգամանքը, որ սահմանային հարցերով խնդիրներն այնքան անլուծելի են կամ կողմերն այնքան հեռու են փոխադարձ համաձայնություն հասնելու հնարավորությունից, որ այն թողնում են հիմնական փաստաթղթի քննարկումներից դուրս կամ զուգահեռ` ինչպես կուզեք:

Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ եթե նույնիսկ մի փուլում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա կարող է զուտ հռչակագրային կամ բարի ցանկությունների նշանակություն ունենալ:

Առաջին սպառնալիքն այն է, որ սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթունի բերել, ինչի նախանշանները պարբերաբար ուրվագծվում են ադրբեջանական հիմնական քարոզչական ռեսուրսներում»,- գրել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40