Ամասիայում շահագործման հանձնվեց բրդի գործարան

19.07.2019 14:39
1291

Ամասիայում շահագործման հանձնվեց բրդի գործարանը։ Այն բացվեց հուլիսի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, դեսպաններ, ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ և այլ պաշտոնական անձինք։ 
«Ուրախ ենք, որ այսօր Ամասիայի բրդի գործարանի գործարկմամբ նպաստելու ենք նոր աշխատատեղերի ստեղծմանը և Շիրակի մարզի տնտեսական աճին։ ԵՄ-Հայաստան համագործակցության թիրախային երեք մարզերից է Շիրակը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, ,Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնե հիմնադրամին, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատին՝ Ամասիաի բրդի արժեշղթայի մրցակցային առավելության ուղղությամբ մեր ուշադրությունը հրավիրելու համար։ Ուրախ կլինենք առաջիկայում Ամասիայում տեսենել կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ծաղկումը»,-իր խոսքում նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը իր և շիրակցիների անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ դեսպանին՝ վերջին տարիներին ԵՄ ծրագրերը հատկապես մարզեր ուղղորդելու նախաձեռնության համար։ 
«Անչափ ոգևորիչ է տեսնել Ամասիայի և հարակից բնակավայրերի բրդի արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունը և բրդի արժեշխթայի ակնկալվող զարգացումը։ Կանանց ներգրավմամբ նոր աշխատատեղերի ստեղծումը հնարավորություն կտա ստեղծել և պահպանել մշակութային տարրեր պարունակող ձեռագործ արտադրանք, իսկ աշխատատեղերի ստեղծմամբ էապես թեթևացնել տասնյակ ընտանիքների կենցաղային հոգսերը»,-իր խոսքում նշեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը: 
Փոխնախարարը ևս, կարևորելով բրդի և բրդի արժեշխթայի ակնկալվող զարգացումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը, հույս հայտնեց, որ գործարանը ժամանակին ոչ միայն կընդլայնի իր արտադրման ծավալները, այլև արտահանման աշխարհագրությունը։
Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջեցին գործարանի տարածքում, ծանոթացան գործարանի աշխատանքերին և սարքավորումներրին։ Ծրագիրը կնպաստի զարգացնելու 14 տեղական ՓՄՁ–ների կարողությունները և մարզում ստեղծել 60 կայուն աշխատատեղ։ Այս պահին, միայն գործարանում արդեն աշխատում է 16 մարդ:

Արմենուհի Մխոյան

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40