Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերին ծառայությունն ավելի զգոն է իրականացվում. ՊՆ նախարար

15.12.2025 14:10
436

Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է և պատրաստվում ենք Ամանորին: Տոնական օրերին բնականաբար ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, Զինված ուժերն այլ մտահոգություններ ունի այսօր, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Եթե Երևանում և մարզերում, կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն: Մենք մինչև 3,500 մ բարձրության դիրքեր ունենք, որտեղ  ձյունը հալվում է միայն ամռանը և հոկտեմբերից կարող է ձյան շերտ տեսանելի լինել։ Դրա դեմ պայքարում ենք հետևողականությամբ, ամեն ինչ արվում է, որ դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն»,-նշել է նա։
 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34