Սահմանը բացելու համար որևէ պայման չկա. թուրք պատգամավոր

22.09.2025 14:28
498

Ինչպես գիտեք, Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերություններում նոր էջ է բացվել։ Մենք իսկապես երջանիկ ենք տեսնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ քննարկումներ են գնում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալը։

«Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մեկնարկը։ Մենք հարևաններ ենք, հետևաբար լավ հարաբերությունները Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի բոլոր երկրների միջեւ օգուտ կբերի բոլոր երկրներին։ Ոչ ոք չի շահում կռվից, խաղաղությունը շահ է բերում բոլորին։ Մենք որպես Թուրքիա շատ երջանիկ ենք, որ շփումներ կան Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ։

Եթե խաղաղություն հաստատվի երկրների միջև, այն կտարածվի ամբողջ աշխարհում, և եթե կա խաղաղություն աշխարհի որևէ հատվածում, կտարածվի նաև աշխարհի մեկ այլ հատվածում»,–ասաց նա։

Հարցին՝ ե՞րբ կբացվեն Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը, թուրք պատվիրակը պատասխանեց. «Գուցե բացվեն, մենք հույս ունենք, որ սահմանների բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ։ Հիմա արդեն ունենք թռիչքներ և փորձում ենք ավելացնել ուղիղ թռիչքները դեպի Թուրքիա։ Դեռեւս երկխոսություններ են ընթանում, այնպես որ սպասենք։

Հիմա գիտենք, որ Ուկրաինայում, Գազայում պատերազմներն են, և Հայաստանը, Ադրբեջանը և մեր տարածաշրջանը կարող են լինել լավ օրինակ մյուս երկրների համար խաղաղության հաստատման գործում»։

Հարցին՝ սահմանի բացումը պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններո՞վ,. նա նշեց. «Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը և լավ հարաբերությունների հաստատումը շատ կարևոր են երկուստեք։ Հայաստանը ունի հնարավորություն հաստատելու խաղաղություն այդ երկրների միջև, բայց մենք չունենք որևէ պայման, որի պարագայում կբացվի սահմանը։ Այս պահին տեղի են ունենում երկխոսության գործընթացը և հուսով ենք՝ ամեն բան շուտով կլինի, բայց չկա որևէ պայման»։

Խոսելով «Թրամփի ուղի» մասին Թուրքիայի դիրքորոշման մասին, նա ընդգծեց. «Այդ ուղին շատ կարևոր է առևտրի և լավ հարաբերությունների ամրապնդման գործում։ Իհարկե, Թուրքիան պատրաստվում է օգտագործել այդ ուղին։ Եթե չենք օգտագործելու, այդ դեպքում ինչի է պետք ունենալ դա։ Իհարկե, պատրաստվում ենք օգտագործել այդ ուղին։ Միայն հայաստանը չէ, որ օգուտ է քաղելու դրանից»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Թուրքիան ի՞նչ է շահում խաղաղության պայմանագրի հաստատումից, սահմանների բացումից։ Ի պատասխան Ֆաթմա Աքսալը նշեց. «Մենք արժևորում ենք այս հնարավորությունը, երկու երկրներն էլ օգուտ են քաղելու, կարող եմ նշել տնտեսական օգուտը։ Թուրքիան նույնպես ունենալու է տնտեսական կապեր, ինչպես նաև առևտրի զարգացումը մեծ դեր է խաղալու այս գործում»։

 

news.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10