Սամվել Ալեքսանյան՝ «Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ»

26.01.2026 11:46
703

Կան մարդիկ, որոնց համար ընտրած մասնագիտությունը պատիվ է, խիղճ, պաշտամունք։ Նրանց համար մասնագիտությունը նաև կենաց ծառ է՝ հոգևոր առումով։ Ասածս վերաբերվում է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին։

Նա Գորիսի  «Զանգեզուր» թերթի ստեղծագործական թիմին միացավ 1988-ի նոյեմբերին, եկավ որպես խմբագիր, եկավ այն օրերին, երբ ժամանակները ծառս էին ելել, և հեշտ չէր այդ հորձանուտում նավարկել ու ճիշտ որոշումներ ընդունել։ Բայց հմուտ նավապետի նման հաջողությամբ նավարկեց՝ ժամանակների օվկիանոսում ճիշտ կողմնորոշվելով և ողջամիտ որոշումներ կայացնելով, որոնք բխում էին ժամանակի ոգուց և Գորիսի շրջանի առջև ծառացած խնդիրներից։

Հայաստանը բարձրացրել էր անկախության դրոշը, Արցախի համար մարդիկ ոտքի էին ելել։ Փոթորկվում էր երկիրը, Գորիսը՝ նույնպես․․․

Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությամբ, թեև դժվարությունները սահման չունեին, թերթը լույս էր տեսնում շաբաթը երեք անգամ։ Բոլոր համարները ծայրից ծայր տոգորված էին ժամանակի շնչով ու գորիսեցիների մտահոգություններով։

Իսկ ազերիները ռմբակոծում էին քաղաքը, գյուղերը․․․

Սամվել Ալեքսանյանը հավաքեց կոլեկտիվը և ասաց․

  • Թերթը պետք է դառնա այս օրերի վավերագրողը, յուրաքանչյուր իրադարձություն պետք է պատշաճ ձևով լուսաբանվի, որ գալիք սերունդները ճիշտ պատկերացում կազմեն մեր օրերի հերոսականության մասին։

Եվ թերթը դարձավ Գորիսի տարածաշրջանի անզուգական տարեգիրը։

Սամվել Ալեքսանյանն ամենուր մեզ հետ էր (երբ գնում էինք որևէ իրադարձություն լուսաբանելու)՝ թե՛ սահմանում, թե՛ ազերիների հետ բանակցությունների ժամանակ, թե՛ գերիներ փոխանակելիս, թե՛ Բազարչայի հեռագնա արոտավայրերում, որտեղ քաջալերում էինք մեր հովիվներին, անասնապահներին, սահմանապահներին։

Հիշում եմ՝ մի անգամ էլ մոլորվեցինք սարերի ճանապարհներին և ազերիների տիրույթում հայտնվեցինք։ Ամեն րոպե սպասում էինք ազերիների կրակոցներին․․․ Սամվել Ալեքսանյանն էր, ես էի, Գորիսի կենցաղ սպասարկման կոմբինատի տնօրեն Կամո Սարգսյանը․ շունչներս պահած հետևում էինք մեքենայի ընթացքին, վերջապես վերադարձանք հայկական ուժերի հսկողության ներքո գտնվող տարածք։

Եվ նման բազմաթիվ միջադեպեր, որոնք մեզ չէին ընկճում կամ նահանջի մղում...

Փոթորկահույզ և ճակատագրական այդ օրերին Սամվել Ալեքսանյանի շնորհիվ «Զանգեզուր» թերթի խմբագրությունը դարձել էր կռվի մեկնող տղաների թալիսմանն ու ոգեշնչման աղբյուրը։

Հիշում եմ՝ օրերից մի օր խմբագրություն էր եկել մոտոհրաձգային բրիգադի լեգենդար  հրամանատար Ռեմիկ Մարդանյանը՝ իր տղաների հետ։ Նրանք սեղանին փռեցին քարտեզը և մեր աչքի առաջ կազմեցին առաջիկա հարձակման մարտական պլանը։ Հետո  ձեռքսեղմումներ, հրաժեշտի ջերմ ու  սրտաբուխ խոսքեր․․․

Օրեր անց ուրախ լուր ստացանք․ տղաները գերազանց են կատարել իրենց մարտական առաջադրանքը՝ առանց զոհերի։

Հայրենատեր տղերքի համար հող հայրենիի ճակատագիրը որոշվում էր կռվի դաշտում։ Սամվել Ալեքսանյանը նույնպես  հող հայրենիի համար ոտքի էր ելել՝ գրչով, որով նա պատմությանն էր հանձնում այդ խելակորույս, բայց և հերոսական օրերի քրոնիկոնը։

Սյունիքի առաջին մարզպետի հրամանով 1996-ի մարտին նա աշխատանքի անցավ Սյունիքի նորաստեղծ մարզպետարանում՝ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ։

Նրա ջանքերով նույն թվականին հիմնադրվեց մարզային երեք լրատվամիջոց։ Իսկ 2003 թվականին՝ որպես մարզային «Սյունիք» և «Սյունյաց աշխարհ» թերթերի իրավահաջորդ, հիմնադրեց «Սյունյաց երկիր» պարբերականը, որը դարձավ Սյունիքի ոգեղեն ամրոցը։ Ի վերուստ, իրեն տրված առաքելությանը հավատարիմ, Սամվել Ալեքսանյանը կարողացավ թերթը դարձնել ամեն սյունեցու օջախի սպասված լրատվամիջոցը։ Հատկապես ուշագրավ են Սյունիքի պատմամշակութային կյանքը լուսաբանող հատուկ համարները, որոնք դաս-դասագիրք են հարյուրավոր մարդկանց համար։

Սյունիքը Սամվել Ալեքսանյանի համար ոչ միայն ոգեշնչման  աղբյուր է․․․ Նա իր գործելակերպով ապացուցեց, որ Սյունյաց տան իսկական ու արժանապատիվ զավակն է ու տերը։ Եվ հանուն այդ տան, նա նույնիսկ անհնարինն է հնարավոր դարձնում, ինչի համար էլ նրա խմբագրած լրագիրը շարունակում է մնալ արժանապատիվ սյունեցիների օջախի լույսը։

Այսօր Սամվել Ալեքսանյանի հոբելյանն է․․․

Գուսան Աշոտի խոսքերով ասեմ՝ շնորհավոր հոբելյանդ, «Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ․․․»։

Ալվարդ Մեսրոպյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40