Սամվել Ալեքսանյանը 70 տարեկան է. շնորհավորում ենք

26.01.2026 09:09
2129

Ծնվել է 1956 թ. հունվարի 26-ին Գորիսի շրջանի Հարժիս գյուղում:

Գյուղի դպրոցի 10-րդ դասարանից տեղափոխվել  է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1973-ին:

1973-74 ուսումնական տարում Հարժիսի միջնակարգ դպրոցի ավագ ջոկատավարն էր:

1974-ի մայիսին զորակոչվել է բանակ՝ ծառայել Հյուսիսային ռազմածովային նավատորմում՝ Արխանգելսկ քաղաքի մերձակայքում:

1976-81 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության և հասարակագիտության բաժինը:

1976-78 թթ., սովորելուն զուգահեռ, աշխատել է Հարժիսի տնտեսությունում՝ բանվոր, ապա՝ գյուղի մշակույթի տան տնօրեն, 1978-79 թվականներին՝ Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, 1979-83 թվականներին՝ կոմերիտմիության Գորիսի շրջկոմի 2-րդ քարտուղար (սովորող և ուսանող երիտասարդության հարցերով):

1983 թ. նշանակվել է Գորիսի շրջանային խորհրդի մշակույթի բաժնի վարիչ՝ աշխատել մոտ հինգ տարի:

1988-96 թթ. Գորիսի շրջանային «Զանգեզուր» թերթի խմբագիրն էր:

1994-1996 թթ. համատեղությամբ կատարել է նաև Սյունիքում ու Վայոց ձորում «Արմենպրեսի» թղթակցի, Սյունիքի գծով ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանի Սյունիքի աշխատակազմի լրատվական ծառայության ղեկավարի պարտականությունները:

Այդ տարիներին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել և նրա խմբագրությամբ գործել է տարածաշրջանային «Սյունիք» ռադիոկայանը, որի ծրագրերը մինչև 1996 թ. ապրիլ Գորիսից սփռվում էր Վայոց ձորում և Սյունիքում:

Սյունիքի մարզպետարանը կազմավորվելու առաջին օրերից՝ 1996 թ. մարտի 24-ից մինչև 2004 թ. սեպտեմբերի 27-ն աշխատել է մարզպետարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի վարիչ, ապա՝ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար:

Մարզպետարանի ստեղծման առաջին տարում նրա անմիջական նախաձեռնությամբ հիմնադրվել են «Սյունիք» մարզային պարբերականը, «Ձագեձոր» մարզային հեռուստատեսությունը և «Սյունիքի ղողանջներ» մարզային ռադիոն:

2000 թվականին հիմնադրվել է մարզային նոր պարբերական՝ «Սյունյաց աշխարհ», որը գործել է մինչև 2003 թվականի սեպտեմբեր: Թերթը, որոշ ընդհատումներով, հիմնական պարտականություններին զուգահեռ, խմբագրել է Սամվել Ալեքսանյանը:

2003 թ. հիմնադրել է «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը, որն էլ հիմնադրել է մարզային նոր թերթ՝ «Սյունյաց երկիր». անդրանիկ համարը լույս է տեսել 2003 թ. հոկտեմբերի 1-ին:

Հիմնադրման օրվանից մինչև հիմա թերթի գլխավոր խմբագիրն է:

2021 թվականի մարտին հիմնադրել է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը, որը շարունակում է գործել:

1989 թվականից ՀՀ լրագրողների միության անդամ է:

1976-90 թթ. եղել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության շարքերում, որից հետո ոչ մի կուսակցության չի անդամակցել:

Ամուսնացած է, ունի երեք զավակ և տասը թոռ:

Քանիցս գնահատվել է նրա լրագրողական գործունեությունը:

2006 թ. հոկտեմբերի 16-ին արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակին:

2009 թ. «Սյունյաց երկիրը» ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից հայտարարված «Աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» մրցանակաբաշխության դափնեկիր:

2011 թ. հունիսի 30-ին պարգևատրվել է Սյունիքի մարզպետարանի «Ակսել Բակունց» հուշամեդալով:

2013 թ. պարգևատրվել է Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով:

2016 թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

ՀՀ նախագահի 2016 թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով Սամվել Ալեքսանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի կոչում:

2017 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալով:

2025 թ արժանացել է "Честный взглд" միջազգային մրցանակի դափնեկրի կոչման։

2025 թ արժանացել է "Голос Евразии: вдохновлять" միջազգային մրցանակի դափնեկրի կոչման։

 

* * *

«Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր մշակութային» հանդեսի խմբագրակազմը շնորհավորում է Սամվել Ալեքսանյանին և մաղթում քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46