Սամվել Հարությունյանը դարձավ 70 տարեկան. շնորհավորում ենք

07.03.2024 16:50
1104

Ծնվել է 1954 թ. մարտի 6-ին Գորիս քաղաքում, տոհմիկ գորիսեցի բրուտագործների գերդաստանի վաստակաշատ Վաղարշակ եւ Մանիկ Հարությունյանների ընտանիքում:

1971 թ. ավարտել Է Գորիսի  թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1972թ. ընդունվել եւ 1976թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի պատմության եւ հասարակագիտության բաժինը, եղել է անվանական կրթաթոշակառու, ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության խորհրդի նախագահ:

1965-1970 թթ. ամառային ամիսներին որպես բանվոր աշխատել է Գորիսի «Ավանգարդ» սովխոզում:

1971 թ. օգոստոսից որպես բանվոր աշխատել է Գորիսի «Միկրոշարժիչ» գործարանում:

1976-1989 թթ. կազմակերպչական, կուսակցական ղեկավար եւ դասախոսական աշխատանքներ է կատարել Երեւանի մանկավարժական ինստիտուտում: Առավելագույն ջանքեր է գործադրել հազարավոր ուսանողների հայեցի կրթության ու դաստիարակության գործում: Ի պատասխան Ադրբեջանի հակահայ քաղաքականության՝ նրա համառ ջանքերով 1988թ. կանխվել է ինստիտուտի ադրբեջանական բաժնի ընդունելությունը, կարճ ժամանակ անց փակվել է այդ բաժինը:

1989 թ. մարտից մինչեւ 1990 թ. դեկտեմբեր աշխատել է Գորիսի շրջանային մշակույթի բաժնի վարիչ: Այնուհետեւ որպես խորհրդական աշխատել է Գորիսի «Օվսաննա» կոոպերատիվում:

1991 թ. մայիսից մինչեւ 1992 թ. մայիս եղել է Գորիս քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ:

1992 թ. մայիսի 5-ին ավելի քան եռապատիկ ձայնով հաղթել է իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին, ընտրվել եւ մինչեւ 1994 թ. մայիսի 25-ը եղել է Գորիսի քաղաքային իշխանության նախագահ: Նրա առաջնորդությամբ գորիսեցիները պատվով դիմակայել են պատերազմական փորձություններին, իր համառ ջանքերով քաղաքային իշխանությունը ստացել է հաստատված բյուջեից ավելի քան կրկնապատիկ ֆինանսական միջոցներ, ինչի շնորհիվ վերացվել են Գորիս քաղաքի հրթիռակոծությունների ծանր հետեւանքները, անխափան գործել են քաղաքի կրթական, առողջապահական, մշակութային, մարզական եւ մյուս հիմնարկները, կատարվել են բարեկարգման, սանիտարական մաքրության, կանաչապատման եւ այլ աշխատանքներ, հիմնանորոգվել են քաղաքային ենթակայության բազմաթիվ շենքեր, շահագործման է հանձնվել Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մարզաբազայի շենքը, հաստատվել է Գորիս քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը, Երեւանից Գորիս է տեղափոխվել 2500 տոննա մազութ եւ ձմեռային ամիսներին ջեռուցվել են քաղաքի բուժմիավորման, կրթօջախների, մշակութային հիմնարկների, գրադարանների, զինվորական ստորաբաժանումների շենքերի մեծ մասը, Գորիսի բանտը, ասֆալտապատվել են Գորիս գյուղ տանող փողոցը, Սպանդարյան եւ Սաթյան փողոցները, փոսային նորոգումներ են իրականացվել գրեթե բոլոր փողոցներում, ֆրանսիական հնագույն Վիեն քաղաքի հետ կնքվել է բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր եւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, «Զանգեզուր» ֆուտբոլային թիմը հաղթել է հանրապետության «Ա» խմբի առաջնությունում եւ առաջին անգամ մտել բարձրագույն խումբ, առաջինից չորրորդ դասարանների աշակերտների բոլոր դասագրքերը տրամադրվել են անվճար, կատարվել են սոցիալական բնույթի ծանրակշիռ աշխատանքներ:

1998-2000 թթ. աշխատել է Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում՝  պատմության ուսուցիչ:

2016 թ. սեպտեմբերից Գորիսի պետական համալսարանին կից «Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգությունը» ծրագրի գիտաշխատող էր:

Ս. Հարությունյանը 1988 թ. փետրվարից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը, ապա ազատամարտին, ընտրվել է Գորիսի պաշտպանության խորհրդի անդամ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, մասնակցել է Կոռնիձորի, Խանածախի մարտերին: 2006 թվականին լծվել է հայ կամավորականների համախմբման գործին: 2008-2011թթ. եղել է 18 կուսակցություններ եւ քաղաքական նախաձեռնություններ միավորող Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի անկուսակցական անդամ:

Ակտիվորեն մասնակցել է Հայաստանի հասարակական քաղաքական կյանքին, եղել պայքարի առաջնագծում:

1990-ական թվականների առաջին կեսին եղել է ՀՅԴ անդամ: Անցած 20 տարում գերադասել է լինել անկուսակցական:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40