Սամվել Մելքումյան. նահատակված դիպուկահարը Գորիսից

10.09.2021 11:54
2387

Մելքումյան Սամվել Արտակի. ծնվել է 1997թ. սեպտեմբերի 21-ին Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի  թիվ 1 հատուկ միջնակարգ դպրոցում։  2015թ. ընդունվել, 2020 թ. հունիսին ավարտել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը։ 2016թ. հունվարի 12-ին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայության է անցել Արցախում՝ Մատաղիսի զորամասում։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, որի ժամանակ ստացել է բեկորային վիրավորում:

2018 թվականին պայմանագրային ծառայության է անցել Գորիսի  զորամասում՝ որպես դիպուկահար։ 2020թ.  փետրվար-հունիս ամիսներին վերապատրաստվել է ՀՀ ՊՆ N զորամասի դիպուկահարների պատրաստման դպրոցում։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Սամվելը մարտական գործողությունները սկսվելուց ժամեր անց արդեն  Ջրականում էր /Ջաբրայիլ/: Ծանր ու դաժան մարտեր էին. սեպտեմբերի 30-ին Սամվելն ու ընկերները տեղեկանում են իրենց հրամանատարի վիրավորելու մասին եւ շտապում են օգնության: Վիրավոր հրամանատարին դուրս բերելիս Սամվելը ստանում է առաջին վիրավորումը, բայց շարունակում է մնալ շարքում: Ժամեր անց ստանում է երկրորդ վիրավորումը, ծայրահեղ ծանր վիճակում՝ բեկորներ գլխուղեղում, թոքում, փայծաղում եւ մարմնի այլ մասերում:

Նրա ծառայակից ընկերները պատմում են, թե ինչպես է Ջրականում շուրջը հավաքել բոլորին, քննարկել հրմանատարին դուրս բերելու պլանն ու ի կատար ածել: Սամվելին նկարագրելիս ընդգծում են համարձակությունն ու որոշումներ կայացնելու ընդունակությունը:

Սամվելի մասին խոսելիս քույրը չի կարողանում զսպել արցունքները. «Ես նրան վստահում էի այնպես, ինչպես հորն են վստահում: Հրաշալի եղբայր եմ ունեցել, մենք երկու քույր եւ մեկ եղբայր էինք, հիմա մնացել ենք առանց նրա, առանց մեր սրտի մի կտորի:  Այս ցավը չի անցնում, ժամանակը չի բուժում, ոչինչ չի կարող սփոփել որդեկորույս ծնողներիս կամ իմ ու քրոջս զգացած անտանելի կսկիծը, ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխարինել նրան: Մեզանից պատերազմը հարազատ հոգի է խլել…»

Սամվել Մելքումյանը մահացել է 2020 թ. դեկտեմբերի 15-ին Էրեբունի բժշկական կենտրոնում:  Հուղարկավորվել է դեկտեմբերի 17-ին Գորիսի զինվորական պանթեոնում:

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

 

 

Ինձ վիճակված չէր երջանիկ լինել,

Քանզի դու չկաս ու իմ կողքին չես,

Ինձ վիճակված չէր քեզ երկար տեսնել,

Փնտրում եմ Եղբայր, բայց չեմ գտնում քեզ։

 

Փնտրում եմ այստեղ,այնտեղ,ամենուր,

Ո՞ւր ես, չեմ գտնում, հետ արի մեր տուն,

Տունը դատարկ է, պատերը՝ մռայլ,

Նրանք էլ գուցե լացում են անձայն։

 

Ամենածանր մղձավանջիս մեջ,

Չէի պատկերացնի, որ կկորցնեմ քեզ,

Գիտեմ, Եղբայր իմ, շատ պայքարեցիր,

Մի պահ հույս տվիր ու ուրախացրիր։

 

Սակայն վերքերդ խորն էին այնքան,

Ու սիրտդ այնքան հալումաշ եղած, 

Որ  հանձնվեցիր…

Հեռացար անդարձ, մեզ մենակ թողիր։

 

Չգիտեմ, Եղբայր, զգացել ես, թե չէ՝

Վերջին օրերիդ կողքիդ եմ եղել,

Ձեռքդ եմ բռնել, թուշդ համբուրել,

Ու Աստծուց միայն մի բան եմ խնդրել։

 

Ինձ որբ չթողնի...

 

Լյուդմիլա Մաթեւոսյան՝ Սամվելի քույրը

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40