Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

06.06.2019 19:16
1084

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հանդիպման սկզբում տեղի ունեցավ երկու երկրների առաջնորդների ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողությունը։

«Ես շատ ուրախ եմ ողջունել ձեզ ևս մեկ անգամ, այս անգամ՝ Պետերբուրգում։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու։ Կարիք չկա երկկողմ հարցեր քննարկել, մենք դա անում ենք պարբերաբար։ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն է, ինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերություններ մասին»,- նշեց Պուտինը։

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հայտնեց, որ ևս ուրախ է հերթական հանդիպման համար։ «Շատ ուրախ եմ նորից հանդիպել ձեզ հետ Սանկտ Պետերբուրգում։ Վերջին անգամ մենք հանդիպել ենք Նուր-Սուլթանում, իսկ առաջին անգամ՝ մեկ տարի առաջ, և այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել։ Մեր հարաբերությունները զարգանում են կայուն։ Մենք ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Շատ ուրախ եմ, որ այս ուղղություններով հնարավորություն ունենք ամբողջովին զարգացնել մեր հարաբերությունները։ Ապրիլ ամսին մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշը 9.2% է կազմել. սա լավ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ-ի համար, որովհետև մեր տնտեսական ցուցանիշները մեծ մասամբ կախված են ԵԱՏՄ-ում մեր համագործակցությունից։ Այս տարի բավական լավ աճ ունենք նաև Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվերի առումով։ Այսօր բոլոր տուրիստական շրջաններում կարելի է լսել ռուսաց լեզուն։ Ես ռուս զբոսաշրջիկներին հարցնում եմ, թե ինչպես են իրենք զգում Հայաստանում, նրանք պատասխանում են, որ Հայաստանում իրենց լավ են զգում, և ակնհայտ է, որ շատ ու շատ ռուս զբոսաշրջիկներ են շարունակելու գալ Հայաստան, և այսպիսի շփումները կարող են նպաստել մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Փաշինյանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34