Սարգիս Պողոսյան (Ապեր)․ զոհվեց, որ խաղաղ լինի երկինքը

14.04.2021 12:04
3186

Սարգիս Սամվելի Պողոսյան․ ծնվել է 1990 թ․ հունիսի 22-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի N3 միջնակարգ դպրոցում։ 2007 թ․ ընդունվել եւ 2012 թ․ ավարտել է Երեանի գյուղատնտեսական համալսարանը՝ տնտեսագետ-ֆինանսիստ մասնագիտությամբ։ Ժամկետային ծառայությունն անց է կացրել Վարդենիսում։

2011 թ․ ընդունվել է աշխատանքի ՊՆ ՀՕՊ զորքերում, տասը տարի աշխատել ռադիոլոկացիոն կայանի ավագ օպերատոր։ Ապերը հմուտ ծառայող էր․ նրա մասնագիտական բարձր հմտությունների արդյունքում վերացվել են հակառակորդի բազմաթիվ ԱԹՍ-ներ։

Սարգիսն աշխատավայրում հարգված էր․ ինչպես բնորոշում են գործընկերները, նա համեստ, լռակյաց, հարգալից երիտասարդ էր, մեծահոգի ու անշահախնդիր ընկեր․․․

2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը՝ մոր ծննդյան օրը, Ապերը տուն չէր գնացել։ Մայրը արցունքների միջից ժպտում է՝ տղան այդ օրն իրեն ամենամեծ նվերը մատուցեց՝ իր ներկայությունը՝ դառնալով քաղցր հիշողություն ու հուշ։

2020 թ․ հոկտեմբերի 10-ին հակառակորդի անօդաչուն հարվածում է Երիցվանքի ռադիոլոկացիոն կայանին, վիրավորվում են Սարգիսը, Գրիշան եւ նրանց օգնության եկած Ալիկը։

 Սարգիսը, ներկաների պատմելով, իր ծանր վիճակը մոռացած, հանում է գոտին ու մեկնում Գրիշային, խնդրում էր, որ առաջինը նրան վիրահատեն, որ չարնահոսի, չգիտակցելով, որ Գրիշան արդեն զոհվել է։ Բժիշկները մի քանի ժամ պայքարել են Սարգիսի կյանքի համար, բայց՝ ապարդյուն։ Վիրավորվելուց ժամեր անց զոհվեց Սարգիսը՝ ծնողների միակ արու զավակը, ով պիտի շարունակեր Պողոսյան ազգանուն, ում զավակները պիտի դառնային իր շարունակության ու հավերժանալու գրավականը, ափսո՜ս․․․

Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40