Սարսափելի դեպք Արցախում. եղբայրը սպանել է 10 տարեկան տղային

20.04.2019 10:54
1205

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 18 տարեկան տղան խոհանոցային դանակով սպանել է 10 տարեկան եղբորը։ Դիակը հայտնաբերել են անտառահատվածում` քարերով և տերևներով ծածկված։

Արցախի Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքում մի քանի օր առաջ սարսափելի դեպք է գրանցվել. երիտասարդ տղան սպանել է եղբորը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 12-ին ժամը 20:00-ին Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի ղեկավար Վ. Գ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն ժամը 11:00-ի սահմանում տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները ժամը 21:15-ի սահմանում Նոր Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող անտառահատվածում հայտնաբերել են Վ. Գ-ի դին` քարերով և տերևներով ծածկված:

Դիակի արտաքին զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել է ծակած կտրած վերքեր։

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Վ.Գ-ին ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում սպանել է հարազատ եղբայրը՝ 2001թ.ծնված Ս.Գ-ն, խոհանոցային դանակով պարանոցի շրջանում հարվածներ հասցնելով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն։


armeniasputnik.am



Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25