Սեփական եկամուտների հավաքումը մնում է խնդրահարույց

13.10.2015 11:24
2152

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի նիստ: Օրակարգի առաջին՝ մարզում գյուղատնտեսական աշխատանքների կատարման եւ աշնանացանի հետ կապված անելիքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Ներսես Շադունցը: Նա մասնավորապես նշեց, որ 2015-ին մարզում ավելացել է անասնագլխաքանակը. խոշոր եղջերավոր անասունների քանակը դարձավ 63321 գլուխ (աճը՝ 9,6 տոկոս), մանրինը՝ 125664 գլուխ (աճը՝ 9,2 տոկոս), խոզերի գլխաքանակը՝ 12364 գլուխ (աճը՝ մեկ տոկոս): Մարզի համայնքներում 2015թ. ինն ամսվա ընթացքում համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքը եւ առկա խնդիրները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Հարություն Հովհաննիսյանը: Տարին մոտենում է եզրագծին, բայց 19 համայնք դեռեւս չի ապահովել սեփական եկամուտների 50 տոկոս հավաքում: Բանախոսը հրապարակեց թերացող համայնքների անունները՝ Վերին Գյոդաքլու, Տանձավեր, Ուժանիս, Քաջարան գյուղ, Նոր Աստղաբերդ, Բարձրավան, Հարթաշեն, Որոտան, Սվարանց, Դարպաս, Որոտան (Սիսիանի), Սոֆլու, Նժդեհ, Վաղատին, Ույծ, Կուրիս, Նռնաձոր, Տաշտուն, Բնունիս:

Մարզում քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին էր նվիրված ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանի ելույթը: Զեկուցողը թվերի եւ փաստերի լեզվով ներկայացրեց 2015-ի ինը ամսում Սյունիքի մարզում գրանցված արտակարգ իրավիճակները եւ պատահարները, մասնավորապես նշելով, որ Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 12437 զանգ:

Մարզում քաղաքաշինության ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքների եւ ծրագրերի մասին խոսեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Ռազմիկ Ավետիսյանը: Նրա ելույթից պարզ դարձավ, որ մարզի 109 համայնքից միայն հինգ քաղաքային (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ) եւ երկու գյուղական (Տաթեւ, Նռնաձոր) համայնքներն ունեն գլխավոր հատակագծեր: Մինչդեռ ըստ 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» օրենքի 143 հոդվածի 32-րդ կետի՝ արգելվում է 2016 թվականի հունվարի 1-ից, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

Ընդհանրապես զեկուցողների հաշվետվություններում աչքի էին զարնում փաստերի սոսկական թվարկումը, թվական տվյալների հրապարակումը, իսկ ահա ոլորտում ստեղծված իրավիճակի վերլուծության, մտահոգող հարցերի բարձրաձայնման եւ դրանց լուծման ուղիները մատնանշող խնդիրները հետին պլան էին մղվում: Մարզխորհրդին ներկա համայնքի ղեկավարները, կարծես, այնքան էլ մտահոգ չեն համայնքի առջեւ ծառացած խնդիրները բարձրաձայնելու: Ի՞նչ հարցեր ունեք, ի՞նչ հուզող խնդիրներ կան, հարցրեց մարզպետը եւ որոշ դադարից հետո ինքն էլ պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է»: Այնուամենայնիվ, որոշ երկչոտ հարցեր եղան…

Մարզխորհրդի նիստի արդյունքներն ամփոփեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Որպես դրական ելույթ ներկայացվեց այն, որ առաջընթաց է գրանցվել քաղաքաշինության բնագավառում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում. Մեղրիում եւ Կապանում շահագործման կհանձնվեն երկու բժշկական կենտրոն, Մեղրիում՝ նոր կառուցված, Կապանում՝ վերակառուցված: Մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին հորդորեց սեփական եկամուտները ժամանակին հավաքել, նաեւ վերադարձնել պայմանագրով վերցված սերմացուի պարտքը, որ կուտակվել է դեռեւս անցած ու նախանցած տարիներից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40