Աշխատանքային խորհրդակցություն` Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում

23.07.2025 15:10
495

Սույն թվականի հուլիսի 22-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են գտնվել համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Խաչատրյանը, աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը, ինչպես նաև Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերի վարչական ղեկավարները։

Խորհրդակցության թեման վերաբերում էր վերջերս ստեղծված «Տրանսպորտ» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության տեխնիկաների միջոցով մատուցվելիք ծառայություններին, ինչպես նաև դրանց դրույքաչափերը սահմանելուն։

Ըստ համայնքի ղեկավարի, այս գործընթացը էականորեն կթեթևացնի Սիսիան համայնքի գյուղատնտեսների հոգսը, քանզի որոշման արդյունքում գյուղատնտեսները բնակավայրերի վարչական ղեկավարների միջոցով նախօրոք գրանցվելով՝ կկարողանան հեշտությամբ կատարել իրենց գյուղատնտեսական աշխատանքները։ Արդյունքում կստեղծվեն 5 նոր աշխատատեղեր (վարորդների հաստիքներ), որոնց պատասխանատվության ներքո էլ կշահագործվեն տեխնիկաները՝ բարեխղճորեն բավարարելով Սիսիան համայնքի շահառուների կարիքները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40