Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականը հասանելի կլինի նաև թվային տարբերակով. վարորդը կարող է իր հետ չունենալ այն

25.08.2025 18:57
572

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ՆԳՆ–ն երկու հիմնական նպատակ է դրել իր առջև՝ քաղաքացիներին մատուցել առավել մեծ թվով թվային ծառայություններ, բնականաբար դյուրացնելով նաև ծառայությունների մատուցման որակը։ Այս մասին հարցազրույցում նշել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Անդրադառնալով նրան, որ այսուհետև վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հասանելի կլինի նաև թվային տարբերակով, նա նշեց. «Մեքենա ձեռք բերելու հնարավորությունը և այն շահագործելու հնարավորությունը թվային տիրույթում հասանելի դարձնելու համար, մենք անխուսափելիորեն պետք է անցնեինք այդ ճանապարհը, որ վարորդական վկայականները և հաշվառման վկայագրերը առկա լինեին թվային տիրույթում։ Հիմա պրակտիկ օրինակի վրա փորձեմ սա բացատրել, մեր վարորդների մեծամասնությունը ունեն օգտահաշիվներ roadpolice.am կայքում, սեպտեմբերի մեկից արդեն մեր կարգավորումները կմտնեն ուժի մեջ, երբ որ անձը նույնականանա և մուտք գործի այս համակարգ, ինքը կտեսնի իր թվային վարորդական վկայականը։ Ի՞նչ է դա նրան տալու պրակտիկ կյանքում։ Մենք գիտենք, որ վարչական իրավախախտումների օրենսգրքում ունենք համապատասխան հոդված, որ եթե վարորդն իր հետ չունի վարորդական վկայականը և այլ փաստաթղթերը, վարչական տուգանք է վրա հասնում, նույն օրվա մեջ ներկայացնելու պարագայում դա չեղյալ է արվում։ Երբ առկա է թվային վարորդական վկայականը, այն գոյություն ունի, ապա այս դրույթը չի կիրառվի անձի նկատմամբ, անձը կնույնացվի որևէ այլ ճանապարհով և նրա հանդեպ չի կիրառվի այս տուգանքը։ Սա առաջին քայլն է, որովհետև դեռևս պահպանված է թվային տիրույթում փաստաթուղթ ունենալու տրամաբանությունը, այսինքն երբ որ մենք ասում ենք՝ թվային վարորդական վկայական, մենք հասկանում ենք, որ դա դեռևս փաստաթուղթ է, սակայն առկա է թվային տիրույթում։ Մի փոքր առաջ ընկնելով նշեմ, որ առաջիկայում մենք նպատակ ենք հետապնդում, որ իրավական ուժ ստանա տվյալը, ոչ թե փաստաթուղթը, այսինքն մարդու վարելու իրավունք ունենալու հանգամանքը ֆիքսված լինելու փաստը թվային տիրույթում, արդեն իսկ բավարար լինի թե նմանատիպ տուգանքից խուսափելու համար, թե օրինակ այլ գործարքներ մեքենայի հետ կապված կատարելու համար»,– ընդգծեց Արմեն Ղազարյանը։ Նա նաև նշեց, որ վարորդների առաջարկով նոր կարգավորում է գործում, ըստ որի վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար քաղաքացին կարող է վճարի դիմաց ընտրել իր քննությունը հանձնելու նախընտրած օրը։ Նա հիշեցրեց, որ ներկայումս, եթե անձը տեսական կամ գործնական քննությունները առաջին անգամ ձախողում է, նա կարող է վերահանձնել յոթ օր անց, իսկ, ուրեմն, երկրորդ և հաջորդ յուրաքանչյուր ձախողման պարագայում 30 օր անց։ «Հիմա մենք սահմանել ենք որոշակի պետական տուրքի սահմանաչափեր, որոնք վճարելու պարագայում անձը կարող է ավելի վաղ ժամկետում հանձնել այս քննությունները»։ 

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40