Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի Մոսկվա կանչը:
«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լավրովի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ-Նովոստի»-ն։
Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։