Սգասեւ հանդերձներով պաճուճված տիկնոջ իրական դեմքը. ճանաչեք եւ զգուշացեք

17.07.2017 10:03
2261

Մոտ երկու ամիս առաջ Սյունիքի մարզպետը խնդիր դրեց մարզպետարանի աշխատակազմի առջեւ՝ կոլեկտիվում գտնել մեկին, ով շատ թե քիչ զուրկ է ամոթից, արժանապատվությունից եւ կարող է մարզպետի ու Քաջարանի կոմբինատի անունից զանգահարել մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին՝ սպառնալիքի ուժով նրանց հետ պահել «Սյունյաց երկիր» թերթի հետ համագործակցությունից: Դժվար եղավ, իհարկե, գտնել վերջնականապես ավարտված ու լիարժեք  ապականված մեկին, ով կզբաղվեր նման ստորությամբ, մանավանդ որ «Սյունյաց երկիրը» մարզի համար շահեկան բոլոր գործերում միշտ էլ համագործակցել է մարզպետարանի հետ՝ անկախ այն բանից, թե ով է մարզպետը:

Որոշ ժամանակ անբարո այդ գործը ստանձնեց մարզպետարանի տարածքային վարչությունը, ապա՝ կրթության վարչությունը, բայց հրաժարվեցին ի վերջո: Եվ հայտնվեց Սուսաննա Դավթյանը՝ մարզպետարանի ֆինանսական վարչության պետը՝ կամավորագրվելով այդ անբարոյականությանը՝ նպատակ ունենալով ամրացնել իր դիրքերը նոր պաշտոնում:

Ու արդեն մի քանի օր է՝ տիկինը զանգահարում է մարդկանց՝ մարզպետի եւ Քաջարանի կոմբինատի անունից պահանջում՝ ոչ միայն չհամագործակցել թերթի հետ, այլեւ չընթերցել այն…

Իհարկե, տհաճ է այդ ամենի մասին իմանալը, բայց հպարտությամբ ենք լցվում, երբ հանրակրթական դպրոցների, համայնքների մեծ մասի ղեկավարներն անմիջապես զանգահարում են խմբագրություն՝ փոխանցում սգասեւ հանդերձներով պաճուճված տիկնոջ ասածը եւ իրենց անկեղծ զորակցությունը հայտնում թերթին…

Այս պատմության մեջ, մինչդեռ, ուրիշ հանգամանք է ապշեցնում: Սուսաննա Դավթյանին՝ այրիացած տիկնոջը, որդեկորույս մորը, բոլորը խղճում են, կարեկցում, բայց, ինչպես երեւում է, տիկնոջ իրական դեմքն ու կենսակերպն այլ են:

Այրիացած, որդեկորույս մայրն ինչպե՞ս կարող է կողք դնել իր տիեզերական վիշտը եւ զբաղվել խամաճիկությամբ ու սրբապղծությամբ: Եվ միայն այն բանի համար, որ դուր գա օրվա մարզպետին ու պահպանի իր պաշտոնը:

Անշուշտ, մենք կփորձենք իրավական գնահատական տալ սեւ շորերի մեջ ծպտված տիկնոջը: Սակայն խորհուրդ կտայինք նրան (մինչ այդ) կրկին զանգահարել բոլորին (ում որ զանգահարել է մինչեւ այդ եւ մարզպետի ու Քաջարանի կոմբինատի անունից սպառնալիքներ փոխանցել) եւ ներողություն խնդրել: Հակառակ դեպքում կգաղտնազերծվի խմբագրական գաղտնիքներից մեկը՝ թե ինչպես եւ ում էր ինքը վերջին ամիսներին տեղեկություններ հաղորդում Վահե Հակոբյանի ֆինանսական գործունեության մասին:

«Սյունյաց երկիր» 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22