Շահենը՝ շինարար և զինվոր

14.06.2023 11:45
1598

Մերօրյա պատերազմին նվիրված ոգեկոչման միջոցառումները երիտասարդների համար հայրենասիրական դաս են ու պատգամ, ապրողներիս համար՝ հարգանքի տուրք ընկածների հիշատակին, զոհվածի հարազատի համար՝ սփոփանք ու հոգու թեթևություն: «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Շահեն Գրիգորյանին: Առիթը Շահենի մասին պատմող Վահագն Ժամկոչյանի «Շահենը՝ Խուստուփից» գրքի շնորհանդեսն էր, որին մասնակցում էին Կապանում տեղակայված զորամասի զինվորներ ու սպաներ, Շահենի զինակիցները, շինարար ընկերները և հարազատները, տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ:

... Խորհրդային բանակից զորացրվելուց հետո մասնակցեց Արցախյան առաջին պատերազմին, Ծավի, Ներքին Հանդի, Սրաշենի ինքնապաշտպանական մարտերին՝ պաշտպանելով մեր սահմանամերձ գյուղերը: Մարտի դաշտում ստացավ հրազենային վիրավորում և կոնտուզիա: Տարածաշրջանում հրադադար հաստատվելուց հետո ներգրավվել է հայրենի եզերքի բարգավաճման գործին, վաստակել շինարար Շահեն պատվավոր անունը:

44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 15-ին, հասավ Արցախ, Ճարտարում կամավորագրվեց և Մարտունի-2 ում կանգնեց արդեն պատերազմում ներգրավված որդու՝ Արսենի և նրա զինակից ընկերների կողքին, եղավ նրանց համար հոգատար հայր, փորձառու ռազմական ընկեր և խորհրդատու: Դավադիր թշնամու հերթական հարձակման ժամանակ վիրավորվեցին և ինքը, և որդին: Վիրավոր վիճակում օգնեց երիտասարդ զինվորներին՝ տեղափոխելով անվտանգ տարածք, իսկ հետո նա ընկավ թշնամու կրկնակի հարվածից:

2020 թ.հոկտեմբերի 25-ին Շահեն Գրիգորյանը միացավ հավերժի ճամփորդների ...

Շահենի մասին հիշատակի խոսքով հանդես եկավ քույրը՝ Անիկ Գրիգորյանը, զոհվածի բարեկամ Անդրանիկ Գրիգորյանը:

Միջոցառման ավարտին ներկաները վերցրին Շահենի մասին պատմող գրքից, որ այնտեղից ևս մանրամասներ իմանան մերօրյա նահատակի մասին:

Հուշ-ցերեկույթին հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, մեծադիր էկրանին սահում էին մերօրյա պատերազմի դրվագները վերակենդանացնող կադրեր:

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12