«ՇԱՆԹ ԴԱՇԻՆՔ» ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈւՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

21.10.2021 14:43
1936

Հոկտեմբերի 20-ին Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի թեկնածու, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գևորգ Ռազմիկի Փարսյանի և ավագանու թեկնածուների հանդիպումը համակիրների հետ։

Հանդիպման ընթացքում ավագանու թեկնածուները հակիրճ ներկայացրել են համայնքի առանցքային՝ անվտանգության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը։

Համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Փարսյանը ներկայացնելով 3 տարվա կարևորագույն ձեռքբերումները, ինչպես նաև ավագանու ընտրություններին առաջադրվելու կարևորությունը, նշել է, որ ծանոթ է համայնքում առկա խնդիրներին, գիտի դրանց լուծման ճանապարհները և ունի թիմ, փորձառություն՝ դրանք լուծելու համար։ «Կապան համայնքն ու կապանցիներն առավել քան երբևէ սրտացավ վերաբերմունքի և անձնուրաց աշխատանքի կարիքն ունեն: Իմ թիմը կրկին պատրաստ է ստանձնելու այդ կարևոր առաքելությունը՝ Կապանի կառուցման, շենացման ու հզորացման տեսլականով»– ասել է Գևորգ Փարսյանը։

Նշենք, որ քարոզարշավի մեկնարկը ավագանու թեկնածուները տվել են Բաղաբուրջի հուշահամալիրից՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12